HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն առաջարկում է մասնավորեցվող առողջապահական ընկերությունների հիմնական գործունեության պահպանման ժամկետը վերապահել գործադիրին

Կառավարությունն առաջարկում է 2017-2020 թվականների մասնավորեցման ցանկում ներառված առողջապահական ընկերությունների գործունեության պարտադիր պահանջը յուրաքանչյուր դեպքով վերապահել իրեն:

Մասնավորեցման ծրագրում ամրագրված էր, որ մասնավորեցման ենթակա առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման պարտադիր պահանջը չի կարող փոխվել` անկախ սեփականատիրող փոփոխությունից:

Ըստ գործադիրի` նման միանշանակ և վերացական մոտեցումը կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել առողջապահական հիմնարկների հետագա գործունեության ճանապարհին: Ներկայացված նախագծով առաջարկվում է հիմնական ուղղության պահպանման և դրա ժամկետների սահմանման լիազորությունները վերապահել կառավարությանը, որը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ելնելով առկա վիճակից, առողջապահության ոլորտում տարվող քաղաքականությունից, ինչպես նաև ընկերությունների համար ազատ գործունեություն ծավալելու համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից սահմանում է հիմնական ուղղության պահպանման նպատակահարմարությունը և ժամկետները:

Հիշեցնենք, որ մասնավորեցման ցանկում ընդգրկված էին «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն(ի դեպ, այն հիմա ծառայում է որպես կորոնավիրուսի հիվանդացությունները բուժող ԲԿ), «Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն, «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ն, «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ-ն, «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ն, «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ն, «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲԸ-ն, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն:

Այս ցանկից առողջապահության նախարարության առաջարկով` հանվել են Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ու Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը:

Խորհրդարանի նախաձեռնությամբ էլ մասնավորեցման ցանկից հանվել է «Մաշկաբանության և սեռավարակաբանության ինստիտուտը», ինչի համար էլ ըստ երևույթին կառավարությունը նման առաջարկով էր հանդես եկել: Այս ԲԿ-ի` մասնավորեցման ցանկից հանելու խորհրդարանական քննարկումը մի քանի անգամ վիճաբանության առիթ դարձավ, քանի որ առողջապահության նախարարությունը դեմ էր, որ այն դուրս գա մասնավորեցման ցանկից: Ավելին` պարզվեց, որ կառավարությունում արդեն պատրաստվում է մրցութային փաթեթ այս ԲԿ-ի մասնավորեցման համար: Սակայն խորհրդարանը երկու ընթերցմամբ էլ ընդունեց նախագիծը, և Կառավարությունը ստիպված եղավ այն հանել մասնավորեցման ցանկից:

Այժմ էլ Կառավարությունն առաջարկում է ցանկում ներառված առողջապահական ընկերությունների մասնավորեցումից հետո յուրաքանչյուր դեպքով սեփական հայեցողությամբ որոշել` վերջինս պահպանի հիմնական ուղղությունը, թե ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter