HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Շենքերի մուտքերի ախտահանման աշխատանքը երբեմն կարող է լինել շատ անտեսանելի». Սերգեյ Հարությունյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը վստահեցնում է, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ախտահանվում են բոլոր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի մուտքերն ու վերելակների սրահները։ Այս աշխատանքները կատարվում են վարչական շրջանների աշխատակազմի և համատիրությունների միջոցով։ 

«Բազմաբնակարան շենքերի մուտքերի ախտահանման աշխատանքը երբեմն կարող է լինել շատ անտեսանելի, որովհետև դա ընդամենը տևում է մի քանի րոպե։ Մարդիկ մտնում են հատուկ նյութերով որտեղ մի տեսակի սարքով, որտեղ մյուս տեսակի սարքով։ Բոլորը նույնը չեն։ Այդ աշխատանքը կարող է կատարվել առավոտյան շատ շուտ ժամերին։ Նորմալ է, որ մեր քաղաքացիները չեն նկատում»,-քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց Սերգեյ Հարությունյանը։

Նշենք, որ Հարությունյանը նաև վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավարն է։

Երևանի քաղաքապետի տեղակալը քաղաքացիներին հորդորեց՝ եթե իրենց մուտքերում ախտահանման աշխատանքներ չեն իրականացվել, այդ հասցեները տրամադրել Երևանի քաղաքապետարանին կամ զանգահարել վարչական շրջանների թեժ գծերին։

«Ցուցումը չի փոխվել։ Պարտադիր օրական մեկ անգամ՝ առավոտյան պետք է ախտահանվեն և վերելակների խցերը, և կոճակների հատվածը, և բնական է մուտքերը՝ իրենց բռնակներով»,-նշեց Սերգեյ Հարությունյանը։

Հարությունյանը նշեց, որ մինչ արտակարգ դրության հայտարարումը ախտահանվում էր նաև հասարարական տրանսպորտը։ Սակայն այս օրերին ախտահանվում է միայն  համայնքին պատկանող ավտուբուսները, որոնցով երեքից չորս անգամ բուժաշխատողներին տանում են աշխատանքի և տուն տեղափոխում։ Սերգեյ Հարությունյանի խոսքով՝ նրանց տեղափոխումը կազմակերպելու համար նոր երթուղիներ են կազմվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter