HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1667 նոր դեպք

Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1667 նոր դեպք։ Այդ մասին հայտնում է Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Այսպիսով, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Ռուսաստանում գերազանցել է 13,5 հազարը։ Մեկ օրվա ընթացքում մահացել է 12 պացիենտ, որոնցից 8-ը մահացել են Մոսկվայում, մեկական դեպքեր էլ գրանցվել են Մոսկվայի, Կալինինգրադի մարզերում, Խաբարովսկի և Ստավրոպոլի երկրամասերում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 106-ի։ Ապաքինվածների թիվը գերազանցում է 1000-ը։

Կորոնավիրուսի վարակի դեպքերը գրանցվել են երկրի 85 շրջաններից 82-ում։ Այս պահի դրությամբ, կորոնավիրուսի դեպքեր չեն արձանագրվել Նենեցական ինքնավար շրջանում, Ալթայի հանրապետությունում և Չուկոտկայում։

Նոր դեպքերի մեծ մասը (1030 դեպք) գրանցվել են Մոսկվայում։ Նոր պացիենտների թվաքանակով առաջատարների թվում են Մոսկվայի մարզը (+152), Սանկտ Պետերբուրգը (+80), Նիժեգորոդսկի մարզը (+330): 26-ական դեպքեր են գրանցվել Դաղստանում և Բրյանսկի մարզում, ևս 25-ը՝ Բաշկորտոստանում։

«TACC» գործակալության փոխանցմամբ՝ այսօր Չինաստանից Ռուսաստան է մեկնել բժշկական փորձագետների խումբ, որոնք պատրաստվում են օգնել կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործընթացին։ Չինական ԶԼՄ-ների տվյալներով՝ նրանք Ռուսաստան են տեղափոխում նաև անհատական պաշտպանական միջոցներ․ բժշկական դիմակներ, ռեսպիրատորներ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստներ և բժշկական այլ պարագաներ ու սարքավորումներ։

Լուսանկարը՝ Moskva News Agency-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter