HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հարավային Կորեայում 91 մարդ կրկին վարակվել է կորոնավիրուսով

Հարավային Կորեայում SARS-CoV-2 կորոնավիրուսով կրկին վարակվել է 91 մարդ, որոնք վերջերս էին բուժվել հիվանդությունից։ Այդ մասին ուրբաթ օրը տեղեկացրել է հարավկորեական «Yonhap» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կորեական կենտրոններին (KCDC)։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կրկնավարակումը հայտնաբերվել է կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ պացիենտները դուրս էին եկել կարանտինից։ KCDC-ում կարծում են, որ ամենայն հավանականությամբ խոսքը գնում է ոչ թե նոր վարակումների, այլ օրգանիզմ ներթափանցած վիրուսի կրկնակի ակտիվացման վերաբերյալ։

Ավելի վաղ, մի շարք վիրուսաբաններ և համաճարակաբաններ ենթադրում էին, որ կորոնավիրուսը կարող է լատենտ մնալ մարմնի որոշ հյուսվածքներում, որից հետո այն նորից ակտիվանում է և շարժվում շնչառական օրգաններ։

KCDC-ում նաև փորձում են պարզել, թե արդյոք կրկին վարակված օրգանիզմը COVID-19 կորոնավիրուսի դեմ արտադրում է հակամարմիններ, թե ոչ, որոնք, մի շարք մասնագետների կարծիքով, խանգարում են այլ մարդկանց վիրուսի փոխանցմանը։ Կորեական պարբերականը գրում է, որ պացիենտը համարվում է ամբողջությամբ բուժված, եթե 24 ժամ տարբերությամբ իրականացվում է երկու թեստ, որոնց պատասխանները պետք է լինեն բացասական։

Հարավային Կորեայում նոր կորոնավիրուսի վարակվածության ցուցանիշները գնալով նվազում են։ Փետրվարի 20-ից հետո, առաջին անգամ, նոր վարակակիրների թիվը չի գերազանցում է 30-ը։

Վերջին տվյալներով՝ երկրում կորոնավիրուսի վարակվածների թիվը հասել է 10 480-ի, ապաքինվածների թիվը՝ 7 243-ի, իսկ մահացածների թիվը՝ 211-ի։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter