HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Apple-ը և Google-ը կստեղծեն կորոնավիրուսով հիվանդների հետ շփված մարդկանց հսկման տեխնոլոգիա

«Apple» և «Google» ընկերությունները պայմանավորվել են ստեղծել մարդկանց հսկման տեխնոլոգիա, որոնք շփվել են կորոնավիրուսով հիվանդ մարդկանց հետ։ Այդ մասին նշվում է երկու ընկերությունների պաշտոնական կայք էջերում տարածված մամլո հաղորդագրության մեջ։

Համաձայն մամլո հաղորդագրության՝ նոր համակարգը, Bluetooth-ի միջոցով, կհետևի միմյանց մոտ գտնվող հեռախոսներին, և այդ տեղեկատվությունը կփոխանցի հատուկ հավելվածի։ Հավելվածի օգտատերերը կկարողանան հայտնել այն մասին, որ նրանց մոտ ախտորոշվել է COVID-19 կորոնավիրուս։ Դրանից հետո համակարգը կվերլուծի երկու շաբաթվա կտրվածքով մարդու շփման շրջանակը և մյուսներին կտեղեկացնի այն մասին, որ նրանք շփվել են կորոնավիրուսով հիվանդի հետ։ Ընդ որում, վարակվածի անունը կմնա անհայտ։ 

Համակարգը կսկսի գործել մայիսից։ Սկզբում այն կներդրվի առողջապահական կազմակերպությունների պաշտոնական հավելվածներում։ Հաջորդող ամիսներին այն կներդրվի արդեն Android և iOS օպերացիոն համակարգերում, ինչի արդյունքում էլ կարիք չի լինի առանձին հավելվածի ներբեռնման։ «Apple» և «Google» ընկերություններն ընդգծում են, որ նոր տեխնոլոգիայի հիմնական առանձնահատկությունը կլինի օգտատերերի տվյալների գաղտնիությունը։

«Bloomberg» գործակալությունը նշում է, որ աշխարհում iOS և Android օպերացիոն համակարգերի օգտատերերի թիվը գերազանցում է երեք միլիարդը։ Վերջին տվյալներով աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է  1 763 577-ի, ապաքինվածների թիվը՝ 397 053-ի, իսկ մահացածների թիվը՝ 107 779-ի։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter