
Հաստատվել է կորոնավիրուսի 46 նոր դեպք, ընդհանուր՝ 1013
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1013-ի, որը նախորդ օրվա համեմատ՝ աճել է 46-ով։ Այս մասին հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Առողջացածների թիվը նախորդ օրվա համեմատ՝ ավելացել է 24-ով և ընդհանուր կազմել 197, իսկ մահերի թիվը նույնն է՝ 13։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 803 քաղաքացի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել