
ՏՄՊՊՀ-ի հորդորը տնտեսվարողներին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները և տեղեկացնում՝ արտակարգ դրության պայմաններում իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք:
2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ հանձնաժողովն այդ մասին զգուշացում էր տվել սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարողներին:
Հանձնաժողովը տեղեկացնում է, որ ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում է
իրականացնում շուկայում և արձագանքելու է հնարավոր իրավախախտման բոլոր
դեպքերին:
Իրավախախտում թույլ տված որևէ տնտեսվարող չի խուսափելու
պատասխանատվությունից:
Որոշմանը կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ www.competition.am :
Մեկնաբանել