HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արսեն Թորոսյան․ «Օր-օրի, ցուցումների հետ մեկտեղ, թեստերի թիվը կավելանա»

Կառավարությունն այսօր՝ ապրիլի 13-ին, արտահերթ նիստ է հրավիրել։ Օրակարգը հաստատելուց հետո վարչապետը խնդրեց առողջապահության նախարարին տեղեկատվություն տալ կորոնավիրուսի մասին։

«Անցնող օրվա ընթացքում ունեցել ենք 26 նոր դեպք, գումարային դեպքերի թիվը դառնում է 1039։ Ընդհանուր բուժվածների թիվը դառնում է 211։ Այս պահին ակտիվ դեպքերի թիվը 814 է։ Շաբաթ և կիրակի բավական մեծ թվով թեստեր են արվել։ Շաբաթ օրը 680 թեստ է արվել, իսկ կիրակի՝ 467»,- հայտնեց նախարարը։

Վարչապետ Փաշինյանն էլ նշեց, որ գործնականում օրական 1000 թեստ անելու հնարավորություն ունենք․ «Պարզապես ցուցում պետք ա ունենանք, որ թեստ անենք, ուղղակի իմաստ չունի փողոցից մարդուն հրավիրել, ասել, եկեք Ձեզ թեստ անենք»։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ օր-օրի, ցուցումների հետ մեկտեղ, թեստերի թիվը կավելանա։

«Փաստացի այս պահի դրությամբ 6 լաբորատորիաներում են իրականացվում հետազոտությունները, և, հավանաբար, ևս մեկը կավելանա մոտակա մեկ շաբաթվա ընթացքում»,- նշեց նախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter