
«Հայաէրոնավիգացիա»-ի ինքնամեկուսացված աշխատակիցների կորոնավիրուսի թեսթերի արդյունքները բացասական են
«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների կորոնավիրուսի թեսթերի արդյունքները բացասական են:
Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Ավիաբուժ» բ/կ ՓԲ և «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունների համատեղ միջոցներով ախտահանվել է ընկերության վարչական շենքը՝ համապատասխան ախտահանիչ նյութերով: «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունն անցնում է իր բնականոն աշխատանքին:
Ընկերությունը շնորհակալություն է հայտնում բոլոր աշխատակիցներին համավարակի այս դժվարին օրերին ցուցաբերած համախմբվածության, կարգապահության և իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել