HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հեռախոսային խոսակցությունների միջոցով տեղորոշման հավելվածը վերհանել է 3029 մարդու տվյալ

Հեռախոսային խոսակցությունների միջոցով կորոնավիրուսով վարակակիր անձանց շփման շրջանակը պարզելու օրենքն ընդունելուց հետո համակարգը վերլուծել է 3029 անձի տվյալ:

Այս մասին խորհրդարանում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցադրմանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանում հատուկ նիստ է` օրակարգում արտակարգ դրության ժամկետի երկարաձգման նախագիծը:

Պատգամավորը հետաքրքրվել էր, թե այդքան քննարկված նախագծի ընդունումից հետո համակարգը մինչ այսօր քանի քաղաքացու տվյալ է մշակել:

«Ավտոմատացված եղանակով վերլուծվել է 315 վարակակրի կոնտակտ, դիտարկվել են համակարգի ներդրումից նախորդող 14 օրերի տվյալները, և վերհանվել է 3029 կոնտակտ, որը չի ներառում համաճարակաբանների կողմից նույնականացված անձնանց: Սրանք լրացուցիչ կոնտակտներ են եղել: 3029 կոնտակտ համակարգի միջոցով տեղորոշվել է, բոլորի հետ կապ է հաստատվել, և նրանց մի մասը ինքնամեկուսացվել է»,-ասաց Ավինյանը:

Պարետի խոսքով` Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները 9339 զանգ են իրականացրել կոնտակտավոր անձանց և ինքնամեկուսացվածներին, ևս 2596 զանգերի պարբերաբար պատասխանող չի եղել:

«Համակարգն ունի հնարավորություն արձագանքել այն անձանց, ովքեր ունեն սննդի կարիք: Ինքնամեկուսացման ռեժիմում գտնվող անձին եթե զանգ է լինում, տվյալ է հավաքագրվում, թե արդյոք նա ունի սննդի կարիք, եթե ունի, տվյալները փոխանցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի սննդով ապահովենք»,-ասաց նա:

Ավինյանի խոսքով` այս մաբողջ ժամանակահատվածում ինքնամեկուսացվել է շուրջ 7000 անձ, խախտում է արձանագրվել մոտ 400-ի մոտ:

Սամսոնյանն արձագանքեց. «Ըստ տրամաբանության՝ տեղորոշված անձինք բոլորը պետք է թեստավորվեին, այլ ոչ թե հավելվածի միջոցով իրենց տվյալները հավաքագրվեին»:

Ավինյանի խոսքով` դա կլիներ իդեալական, եթե  ինկուբացիոն 14 օրվա շրջանը չլիներ:

«Պոտենցիալ ինքնամեկուսացվածի մոտ ՊՇՌ թեստ անելու դեպքում վարակի չափաքանակն այն ծավալի չէ, որ արձանագրվի վարակակիր է, դրա համար մեկուսացման ինստիտուտը կա, որ եթե այդ օրերին ախտանիշ չի լինում, մեկուսացման ռեժիմից դուրս գան, իսկ եթե հայտնվում են ախտանիշներ` հազ, ջերմություն, դժվարացած շնչառություն, թեստավորման ցուցում լինի»,-ասաց պարետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter