HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Է. Մարուքյան. «Մենք կարծում ենք` օրենքով սպառել ենք երկրի ամբողջ տարածքով մեկ արտակարգ իրավիճակի գործողության ժամկետը»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ` Կառավարությունը ամբողջ երկրի տարածքով չի կարող երկարաձգել արտակարգ դրության ժամկետը ևս 30 օրով:

Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց Մարուքյանը` դիմելով փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին:

«Մենք կարծում ենք՝ օրենքով սպառել ենք երկրի ամբողջ տարածքով մեկ արտակարգ իրավիճակի գործողության ժամկետը։ Ըստ այս օրենքի՝ հնարավոր չէ երկարաձգել ժամկետը, բայց երկարացման նախաձեռնություն եք բերել ու մեկնաբանում եք այլ կերպ, այլ կերպ մեկնաբանման տեսակետից հնարավո՞ր է, որ ևս 30 օր երկարացնեք»,- հարցրեց նա:

Մարուքյանը նաև հավելեց` եվրոպական այն երկրներում, որտեղ խիստ սահմանափակումներ են նախատեսված, մետրոպոլիտենը գործում է, ոււստի, ըստ նրա, կարիք կա, որ Երևանում էլ այն վերաբացվի: Պատգամավորի համոզմամբ` երթուղային տաքսիներում ավելի մեծ է վարակման հավանականությունը։

«Մենք մարդկանց ասում ենք՝ մնացեք տանը և հնարավորության դեպքում նույնիսկ աշխատանքի մի գնացեք, որովհետև եթե գնում եք աշխատանքի, վարակի տարածման հնարավորության մասին պետք է  իրազեկված լինեք: Հանրային տրանսպորտում շատ անձինք միաժամանակ նեղ տարածության մեջ են հայտնվում` հատկապես մեր գազելներում, օգտվում են բռնակներից, նույնը` մետրոյում»,- արձագանքեց Ավինյանը:

Պարետի խոսքով` աշխարհում դեռևս վերջնական հետազոտություն չկա, թե վարակի տարածման հնարավոր աղբյուրները որոնք են:

«Ամենահավանական աղբյուրները եղել են բենզալցակայանները էն դեպքում, երբ մարդիկ են լցնում իրենց ձեռքով, նաև՝ տրանսպորտը, որտեղ օգտվում են բռնակներից»,- ասաց Ավինյանը:

Ինչ վերաբերում է արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմանը, ապա Ավինյանն ասաց, որ Մարուքյանի մեկնաբանությունը մի փոքր նեղ է, քանի որ չի կարող թույլ տրվել ժամկետի երկարաձգում այն դեպքում, երբ դա նախատեսված է օրենքով: Ավինյանը հիշեցրեց, որ դեռևս լուծված չէ այն խնդիրը, որի համար ի սկզբանե հայտարարվել էր արտակարգ դրությունը։

«Այլ պարագայում դա կնշանակեր, որ վաղը նոր որոշմամբ պետք է հանդես գայինք` նոր արտակարգ դրության վերաբերյալ»,- ասաց պարետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter