HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը սկսվել է

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ժամը 8.00-ին բացվել են  281 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ Երևան 1 տեղամասը՝ ՀՀ-ում: Քվեարկությունը սկսված է:

Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին:       Հիշեցնենք, որ այսօր անցկացվում են Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները: Համաձայն ԱՀ ոստիկանության տրամադրած տվյալների` քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի  103 637  ընտրող:

Հանրապետության Նախագահի երկրորդ ընտրություններին մասնակցում է ս.թ. մարտի 31-ին անցկացված նախագահական ընտրություններում ընտրողների  առավելագույն կողմ ձայներ ստացած  2 թեկնածու:

Ընտրությունները դիտարկելու և լուսաբանելու են 450-ից ավելի տեղական և միջազգային դիտորդներ և ԶԼՄ  130 ներկայացուցիչներ:      

Առաջնորդվելով ԱՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով` ս.թ. ապրիլի 14-ին  ժամը 9:00-ին ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո կենտրոնից Արցախի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում տեղեկություններ է հրապարակել ընտրությունների ընթացքի մասին:      

ԿԸՀ նախագահն ընտրողներին հորդորել է իրենց ընտրական  իրավունքն իրացնելիս խստորեն հետևել ընտրական տեղամասերում առաջարկվող նախականխիչ առողջապահական ցուցումներին:

Ստեփանակերտի ու շրջկենտրոնների բոլոր 48 տեղամասային կենտրոններում կարելի է ուղիղ եթերով հետևել այս հղմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter