
Ժամը 11-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 15.2 տոկոսը (լուսանկարներ)
Այսօր՝ ապրիլի 14-ին ժամը 08:00-ից մեկնարկել է Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը:
Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ժամը 11.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 15771 ընտրող կամ ընտրողների 15,2 տոկոսը:
Ի տարբերություն ընտրությունների առաջին փուլի քվեարկության նույն ժամանակահատվածի՝ ընտրությանը մասնակցել է 9.7 տոկոս քիչ ընտրող։ Ընտրությունների առաջին փուլին՝ ժամը 11-ի դրությամբ, կար 24,9 տոկոս ներգրավվածություն. քվերակությանը մասնակցել էր 26 հազար 37 ընտրող։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել