HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նյու Յորքի նահանգապետը հայտարարել է Դոնալդ Թրամփին չենթարկվելու պատրաստակամության մասին

Մեկնաբանելով COVID-19 կորոնավիրուսի պանդեմիայի տարածման ֆոնին տնտեսության գործունեության մեկնարկի վերաբերյալ ԱՄՆ կառավարության պլանները՝ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն հայտարարել է, որ չի ենթարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան որոշմանը, եթե սահմանափակումների վերացումը վտանգ հանդիսանա բնակչության առողջության համար։

«Եթե նա ինձ հրաման տա նորից բացել տնտեսությունը, որն իմ նահանգում կսպառնա բնակչության առողջությանը, ես դա չեմ անի»,- երեքշաբթի օրը՝ ապրիլի 14-ին, Քուոմոյին մեջբերել է «Reuters» գործակալությունը։ «Մենք կարող ենք սկսել պլանավորել տնտեսության բացումը, սակայն դա պետք է անել զգուշորեն, քանի որ այն կարող է հակառակ էֆեկտ ունենալ, ինչպես դա եղել է աշխարհի մի շարք երկրներում»,- նույնը Քուոմոն հայտնել է նաև «CNN» հեռուստաընկերությանը։

Ապրիլի 13-ին Սպիտակ տանը կազմակերպված ճեպազրույցի ժամանակ, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահն ունի «բացարձակ լիազորություններ»՝ առանձին նահանգներում սահմանափակումների ներդրման կամ վերացման հարցում։ Սակայն, հայտարարությունից հետո, որոշ իրավական փորձագետներ, որոնց հետ զրուցել է CNN-ը, հայտարարել են, որ նախագահի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, և նահանգներում այս կամ այն սահմանափակումների ներդրման կամ վերացման հարցը վերապահված է նահանգային իշխանություններին։

Վերջին տվյալներով` ԱՄՆ-ն շարունակում է մնալ կորոնավիրուսի ամենաշատ վարակակիրներ ունեցող երկիրը։ Այնտեղ գրանցվել է կորոնավիրուսի 588 958 դեպք, ապաքինվածների թիվը հասել է 37 326-ի, իսկ մահացածներինը՝ 23 749-ի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter