
ԿԸՀ նախնական արդյունքներով՝ Արայիկ Հարությունյանն ընտրվել է Արցախի նախագահ
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական տվյալներով՝ Արայիկ Հարությունյանը հաղթել է ապրիլի 14-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում և ընտրվել Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում:
Արցախի ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ ընտրելու իրավունք ունեցող 103 477 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 47 165-ը կամ 45,58%-ը:
Ընտրության մասնակիցներից 39 860-ը կամ 84,5%-ը իրենց ձայնը տվել են Արայիկ Հարությունյանին: Մասիս Մայիլյանի թեկնածության օգտին քվեարկել է 5428 քաղաքացի կամ քվեարկության մասնակիցների 11,5%-ը:
Անվավեր քվեաթերթիկների թիվն էլ 1876 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել