HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ նախագահը նախազգուշացում հայտարարեց Էդմոն Մարուքյանին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

Խորհրդարանը քվեարկության էր ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը:

Նախագիծը չնայած առաջին ընթերցմամբ ընդունվել էր, սակայն երկրորդ ընթերցման ժամանակ այն չէր ստացել գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը: Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը երեկ կոչ էր արել դեմ քվեարկել նախագծին, քանի որ նախագծի հեղինակը չէր համաձայնել Կառավարության առաջարկներին:

Քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը` կոչ անելով դեմ քվեարկել, քանի որ ըստ նրա՝ նախագիծը շեղվում է այն կարգավորումների տրամաբանությունից, որն ի սկզբանե նախատեսված էր:

Նախագիծը մերժվեց 34 կողմ, 79 դեմ ձայներով: Վարման կարգով քվեարկությունից հետո նախագծի վերաբերյալ խոսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, սակայն տեղից ընդհատեց Էդմոն Մարուքյանը, ինչն առաջացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրդովմունքը:

«Ինչ է նշանակում՝ դու ով ես, պարո՛ն Մարուքյան»,- ասաց Միրզոյանը, ապա ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ նախազգուշացում հայտարարեց Մարուքյանին` պատճառաբանելով պատգամավորների հետ անհարգալից խոսելու հանգամանքը:

Մարուքյանն արձագանքեց` երեկվա քննարկմանը նույն պատգամավորն իրեն մանիպուլյատոր է անվանել, սակայն ԱԺ նախագահը նախազգուշացում չի հայտարարել, քանի որ իր խմբակցությունից էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter