HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակազմի խրախուսման համար պետբյուջեից հատկացվել է մոտ 4 մլն դրամ

Ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում բարձր գնահատելով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմի նվիրված աշխատանքը՝ Լոռու մարզպետարանի առաջարկով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ողջ աշխատակազմի խրախուսման համար պետբյուջեից հատկացվել է մոտ 4մլն դրամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

«Սա միայն մի փոքր երախտիքի արտահայտնություն է այս օրերին նրանց կատարած շուրջօրյա անձնվեր աշխատանքի համար:

Արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում պետբյուջեի միջոցներով հոգ է տարվում նաև հիվանդանոցի ողջ անձնակազմի սննդի, կեցության ու տեղափոխման համար, քանի որ լինելով վարակվածության բարձր ռիսկային գոտում, ընտանիքների հետ չշփվելու նկատառումներից ելնելով՝ հիվանդանոցի բուժանձնակազմը հերթապահությունների միջակայքում ազատ ժամանակն անցկացնում է Վանաձորի բարձրակարգ հյուրանոցներից մեկում' նոր ուժերով ու նոր եռանդով աշխատանքի վերադառնալու համար' շարունակելով փրկել մարդկային կյանքեր:

Շնորհակալ ենք»,- նշված է Լոռու մարզպետի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter