HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտական և ընդունելության քննությունների կազմակերպման գործընթացի մասին քննարկում է անցկացվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման գործընթացը: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական, ինչպես նաև բուհերի ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ: Նշվել է, որ այն մշակվել է՝ հաշվի առնելով մի շարք երկրների փորձը:

Ծավալված քննարկման արդյունքում վարչապետը հանձնարարել է ներկայացնել Կառավարության որոշման նախագիծ:

Ըստ հաղորդագրության՝ անդրադարձ է կատարվել ուսանողների վարձրավճարների հետ կապված խնդրին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է այն ուսանողներին աջակցություն ցուցաբերելու կարևորությունը, որոնք ունեն ուսումնառության բարձր մակարդակ: Այս հարցի վերաբերյալ ևս հանձնարարվել է ներկայացնել միջոցառումների ծրագիր:

Մտքեր են փոխանակվել նաև աշակերտներին պլանշետներով ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքների շուրջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է գործընթացի համապարփակ կազմակերպումը և ԿԳՄՍ և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններին հանձնարարել ներկայացնել պլանշետների արտադրության կազմակերպման ծրագիր, որը ոչ միայն ստեղծված իրավիճակում լուծում կառաջարկի, այլ յուրաքանչյուր տարի աշակերտներին կապահովի պլանշետների անհրաժեշտ խմբաքանակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter