HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանը` քաղաքացիական ավիացիայի խնդիրների մասին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ Հայաստանի իշխանությունները տեղեկացել են Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի զգուշացումից հետո: Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին: Փաշինյանը ընթերցեց Հաշվեքննիչ պալատից իրեն տրված տեղեկանքից մի հատված:

«2018-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցված 28 օդանավերից 18-ը բազավորված են Հայաստանից դուրս, որից տասը աֆրիկյան երկրներում: Դրանք հիմնականում իրականացնում են բեռնափոխադրումներ: Ավիացիայի վարչությունը պարբերաբար ԱԳՆ-ի միոջով ՄԱԿ-ից ստացել է անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջման կատարման գրություններ, նաև տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ-ում գրանցված օդանավերը աֆրիկյան երկրներում ներգրավված են զենքի անօրինական փոխադրումներում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` եվրոպական համապատասխան հանձնաժողովը արձանագրել է, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի կարողանում վերահսկել ավիաընկերությունների գործունեությունը Հայաստանում:

Փաշինյանը հայտնեց, որ 2019-ի աշնանը եվրոպական կազմակերպությունը ստուգել է Հայաստանի ավիաընկերություններից մեկը և դրա մասին նախնական զգուշացնող տեղեկանք ուղարկել ավիացիայի կոմիտե:

«Այդ պաշտոնյան, որը պարտավոր  էր զեկուցել կոմիտեի ղեկավարին, չի զեկուցել: Կոմիտեի ղեկավարն այդ տեղեկանքի մասին իմացել է երկու ամիս անց Եվրոպայում տեղի ունեցած ունեցած մի քննարկման ժամանակ. իր եվրոպացի կոլեգաներն են ասել»,- պատմեց Փաշինյանը:

Այնուհետև երբ ավիացիայում պարզաբանումների պրոցես է սկսվել, թե ինչի չի զեկուցվել ղեկավարին այդ տեղեկությունը, այդ աշխատողը ազատվել է աշխատանքից, ապա մի քանի օր անց աշխատանքի անցել այն ավիաընկերությունում, որը ստուգվել է, և որտեղ խախտումներ են հայտնաբերվել:

Ըստ Փաշինյանի` ստեղծված իրավիճակում լուծումներից մեկն այն է, որ Քաղաքացիական ավիացիան իր կարգավիճակը փոխի, ինչ-որ առումով լինի ինքն իր ծառայությունները սպասարկող ընկերություն, այնպես ինչպես կադաստրի կոմիտեն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter