HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 3388 նոր դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 3 388 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է շուրջ 24,5 հազարի։ Կառավարության օպերատիվ շտաբը հայտարարել է, որ հիվանդության բարդություններից արդեն մահացել է գրեթե 200 մարդ։

Հայտնաբերված դեպքերի մեծ մասը (1778 դեպք) գրանցվել է Մոսկվայում, որտեղ բժիշկների հսկողության տակ գտնվում է շուրջ 13,5 հազար պացիենտ։ Մոսկվային է բաժին հասնում նաև յուրաքանչյուր երկրորդ մահացածը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է 106 մարդ։

Ներկայումս Ռուսաստանի գրեթե բոլոր շրջաններում գրանցվել է կորոնավիրուսի դեպք։ Առաջին անգամ կորոնավիրուսով հիվանդներ են գրանցվել Չուկոտկայում և Նենեցական ինքնավար շրջանում։ Միակ շրջանը, որտեղ դեռևս չի գրանցվել հիվանդությունը, Ալթայի երկրամասն է։

Կրկնակի (137 դեպք) ավելացել է կորոնավիրուսի վարակակիրների թիվը Մուրմանսկի մարզում։ Գրեթե բոլոր վարակվածները գրանցվել են Մուրմանսկ քաղաքի մոտ գտնվող «Новатэка» ընկերության աշխատակիցների և կապալառուների մոտ։ Մոսկվա քաղաքից բացի առաջատարների թվում են նաև Մոսկվայի մարզը, Սանկտ Պետերբուրգը, Լենինգրադի մարզը, Կոմի Հանրապետությունը և Նիժեգորոդսկի մարզը։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter