HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Շահումյանի շրջանում հէկաշինական աշխատանքները վերսկսել է գործարար Տիգրան Խաչատրյանը

Երեկ Քարվաճառ քաղաքի բնակիչ Ալեքսանդր Քանանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որ Շահումյանի (Քարվաճառի) շրջանում հէկաշինական աշխատանքները վերսկսել է գործարար Տիգրան Խաչատրյանը: 

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Քանանյանն իր տան բակում հացադուլ էր հայտարարել Քարվաճառի շրջանում փոքր հէկերի ընթացող շինարարական աշխատանքները դադարեցնելու, շինտեխնիկան կառուցման վայրերից հեռացնելու, արցախյան հէկաշինության բնապահպանական եւ ֆինանսական բնույթի հանցագործությունները քննելիք լայն ներկայացուցչականությամբ թափանցիկ հանձնաժողով ստեղծելու պահանջով: 

16 օր անց՝ փետրվարի 4-ին, Քանանյանը դադարեցրել է հացադուլը, քանի որ այն ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել կասեցնել նոր հէկերի կառուցումը և ստեղծել փոքր հիդրոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողով:

«Ստեղծուել է ներկայացուցչական յանձնաժողով, որը պէտք է քննի գործող ՓՀԷԿ-երի նախագծման եւ շահագործման համապատասխանութիւնն աւրէնսդրութեանը եւ բնապահպանական չափորոշիչներին։ Կիսակառոյց ՓՀԷԿ-երը ենթակայ են ուսումնասիրության՝ դրանց թոյլտուութեան բնապահպանական պահանջներին եւ աւրէնսդրութեանը համապատասխանութեան տեսանկիւնից», - գրել էր Ալեքսանդր Քանանյանը:

Պարզաբանում ստանալու նպատակով «Հետքը» գրավոր հարցեր է ուղարկել պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter