HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որ դեպքերում է մերժվում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման դիմումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, թե որ դեպքերում է մերժվում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման դիմումը: 

Այսպիսով, դիմումը մերժվում է, եթե՝

  • երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը մարտի 12-ից 30-ը ներառյալ հանդիսացել է գրանցված աշխատող,
  • երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը մարտի 31-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (ԱՁ գործունեությունը մարտի 31-ի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել),
  • երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թվականի հունվարի 1-ից մարտի 1-ը հանդիսացել է գրանցված աշխատող, և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500.000 դրամը,
  • ընտանիքը նպաստառու է (ընտանեկան նպաստ է ստացել նաև մարտ ամսին),
  • երեխան և (կամ) ծնողները բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չեն՝ ըստ ՀՀ-ում բնակության վայրի հասցեի,
  • ծնողները (միայնակ ծնողը) երեխայի (երեխաների) հետ նույն հասցեում հաշվառված չեն՝ ըստ բնակչության պետական ռեգիստրի տվյալների,
  • երեխան կամ դիմող ծնողը 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ չեն գտնվում ՀՀ-ում,
  • երեխան ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ,
  • ՔԿԱԳ մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ երեխան կամ դիմող ծնողը մահացած են։

Լուսանկարը՝ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանություններ (4)

Անժելյա Մխիթարյան
Դիմումի մերժման պատճառը կասե՞ք
Երանուհի Նալբանդյան
Կխնդրեի ասեք, թե իմ դիմումն ինչու է մերժվել
Սիրվարդ Սաֆարյան Ռաֆիկի
Ես և ամուսինս « Պարույր Սաֆարյան Ռուբիկի» , գրանցվաժ ենք, ունենք մեկ տղա երեխա ծնվ.2008թ. , ես չեմ աշխատում, 2018թ. կրճատելեն և առ այսօր չեմ աշխատում։ Ամուսինս նույն պես երկար ժամանակ չի աշխատում։ Մեզ մեռժիւմեք պետ.ռեգիստրում տվյալնդր չլինելու պատճառուվ, մենք մասնակզում ենք ընտրություննդրին, երեխաս հաճախում է համար 38 դպրոցը, օգտվում ենք փոստից, գազի և ջրի պայմանագիր ունենք կնքած ամուսնուս անունով։ Ինչպես կարող ենք հաշվառված չլինել պետ.ռեգիստրում? Երեկ էլ.նամակ ենք ուղարկել սոց.ապ.կայքով նախարարին։ Ապարդյուն։ խնդրում ենք աջակցեք և մի պատասխան տվեք մեզ, այս անորոշությունից ելնելու համար!!!
Քրիստինե
Մեր դիմումը համապատասխանում է ընդունման բայց մեռժում եմ ստանում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter