HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն ընդլայնել է հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը, այդ թվում՝ ընդգրկել նպաստառուներին

Կառավարությունն ընդլայնել է կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքները չեզոքացնելու ծրագրի շահառուների շրջանակը: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօրվա քննարկումների արդյունքում որոշեցինք հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառու դարձնել նաև մասնավոր մանկապարտեզների աշխատակիցներին, մարմնամարզական կենտրոնների աշխատողներին, տրանսպորտի ոլորտի աշխատողներին: Նաև որոշում ենք կայացրել նպաստառու ընտանիքներին աջակցելու մասով, գիտեք, որ մինչ այժմ որևէ աջակցություն չենք հատկացրել` կանխավարկածով, որ իրենք նպաստ են ստանում»,- ասաց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով` որոշում են կայացրել նպաստառու ընտանիքներին նպաստի կես չափով միանվագ աջակցություն տրամադրել:

«Ընդ որում՝ աջակցության 30 տոկոսը կփոխանցվի կոմունալ ծախսերի նրանց հաշվին` անկախ նրանից 11-րդ ծրագրի շահառու՞ են, թե՞ ոչ: Մնացած մասը առձեռն որպես միանվագ աջակցություն կտրամադրվի իրենց»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Մեկնաբանություններ (5)

Աստղիկ
Տան ունենք հինգ երեխա անապահով ընտանիք ենք
Ֆելիքս
Դրամական
Լիլիթ
Դրամական օգնություն
Նառա
Դրամական օգնություն
Նեսես
Աջակցություն <<Ավտոճեպընթաց ՍՊԸ>>

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter