Հայաստանի և Վրաստանի նախագահները հեռավար զրույց են ունեցել
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հայաստանի և Վրաստանի նախագահները խոսել են կորոնավիրուսի համավարակի դեմ երկու երկրներում իրականացվող միջոցառումների, ձեռնարկվող կանխարգելիչ քայլերի և համավարակի հետևանքները հաղթահարելուն ուղղված միջոցառումների մասին:
Ըստ տարածված հաղորդագրության՝ զրուցակիցները հատկապես ընդգծել են ստեղծված բարդ իրավիճակում երկու հարևան և բարեկամ երկրների միջև բոլոր մակարդակներով սերտ փոխգործակցության հաստատումն ու մշտական շփումները՝ շեշտելով, որ նման ճգնաժամային պահերին առավել, քան երբևէ կարևոր են դառնում համակարգված միջոցառումների իրականացումն ու համատեղ ջանքերի ներդրումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել