
Առևտրային գովազդ հեռարձակելու իրավունք վերապահվեց Հանրային հեռուստաընկերությանը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու՝ կառավարության առաջարկը, որով նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել առևտրային գովազդ հեռարձակելու իրավունք: Նախագծերն ընդունվեցին միաձայն` 114 ձայնով:
Ըստ փոփոխության` Հանրային հեռուստաընկերությանը կվերապահվի մեկ եթերային ժամի ընթացքում մինչև հինգ րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք։ Միաժամանակ պահպանվելու են մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտայիին հեռուստահաղորդումների ժամանակ հովանավորի մասին հավելյալ համառոտ տեղեկատվություն հրապարակելու՝ Հանրային հեռուստաընկերության իրավունքը, որը չի կարող գերազանցել հաղորդման տևողության երկուսուկես րոպեն:
Արգելվելու է Հանրային հեռուստաընկերությամբ վիճակախաղերի, տոտալիզատորների, գիշերային ակումբների գովազդների ցուցադրությունը:
Մեկնաբանել