HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Անցում կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» և հարակից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու կառավարության առաջարկը, որով նախատեսվում է անցնել կենսաթոշակների վճարման միայն անկանխիկ եղանակի:

Այն ընդունվեց 80  կողմ, 16 դեմ և 18 ձեռնպահ ձայներով:

Նախագծով առաջարկվում է անցում կատարել կենսաթոշակների վճարման բացառապես անկանխիկ տարբերակին: Առանձին կատեգորիայի անձինք, ինչպիսիք են 75 և ավելի բարձր տարիքի թոշակառուները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն և շարժունակության խնդիր ունեցողները, կարող են իրենց դիմումների հիման վրա ընտրել կանխիկ փոխանցման տարբերակը:

Առաջին փուլում օրենքի կիրարկումը կտարածվի խոշոր քաղաքների` Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների վրա, և այն կկիրառվի 2020 թվականի հունիսի 1-ից: Այնուհետև աստիճանաբար օրենքը կտարածվի մնացած քաղաքների, մեծ գյուղերի, և արդեն 2023 թվականից այն գյուղական բնակավայրերի վրա, որտեղ հազարից պակաս բնակչություն կա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter