HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք` մեկ օրվա ընթացքում

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք է գրանցվել մեկ օրվա ընթացքում։

Ապրիլի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատված դեպքերի թիվը կազմում է 1159՝ ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկատվության:

Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով, ընդհանուր՝ 18 մարդ:

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ մահվան նոր դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։ Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ:

Առողջացածների թիվը 358 է, այս պահին փաստացի բուժում է ստանում 783 պացիենտ:

Մինչ այս պահը իրականացվել է 9632 թեստ, որից 537-ը՝ երեկ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter