
Աջակցություն՝ նպաստառուներին․կառավարությունը հաստատեց 13-րդ միջոցառումը
Կառավարությունն այսօրվա՝ ապրիլի 16-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներեքերորդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած սոցիալապես անապահով ընտանիքներին:
Միջոցառման շահառու են 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները:
Նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ խոսքը 85,000 ընտանիքի մասին է, որին հատկացված լրացուցիչ միանվագ աջակցությունը կազմում է 1,2 մլրդ դրամ։
Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի 50% -ի չափով, որից՝
- 70%-ը ընտանիքի տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի հետ միասին,
- 30%-ը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի վճար, իսկ շահառուի բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարը տրամադրվում է շահառուին կանխիկ եղանակով։
Նախատեսված գումարի 30 %-ը յուրաքանչյուր բաժանորդ հանդիսացող նպաստառու ընտանիքի անվամբ փոխանցվում է էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը: Ընդ որում՝ շահառուի պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:
Լուսանկարը՝ կառավարության ապրիլի 9-ի նիստից
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել