HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ընդլայնվել է 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառուների շրջանակը

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառուների շրջանակը կընդլայնվի։ Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության ապրիլի 16-ի նիստում։

«Կառավարության 8-րդ միջոցառմաբ, որտեղ ամրագրել էինք տուժած ոլորտները, ավելացնում ենք ցամաքային տրանսպորտի գործունեությունը (երթուղային տրանսպորտ), նախադպրոցական կրթությունը (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում գործունեությունը (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեությունը (սրճարաններ, մանկական զարգացման կենտրոններ և այլն)»,- հայտնեց Զարուհի Բաթոյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով՝ մյուս կետով ընդարձակվում է 9-րդ միջոցառման շրջանակը, որտեղ սահմանվում է. «Ընտանիքը միջոցառման շահառու է հանդիսանում նաև այն դեպքում, երբ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում»։

«Հակաճգնաժամային պրոցեսների համատեքստում ևս մեկ անգամ արձանագրում ենք, թե ինչքան կարևոր է գործունեության տեսակը ճիշտ հայտարարագրելը, գրանցված աշխատող լինելը, աշխատավարձը ճիշտ հայտարարագրելը, հարկային պարտավորությունները ժամանակին կատարելը։ Բոլոր այն  ձեռնարկություններն ու անձինք, ովքեր այս կանոնները չեն պահել, հիմա այս իրավիճակում աջակցությունների փաթեթից օգտվելու իմաստով կանգնում են լուրջ բարդությունների առաջ»,- նշեց վարչապետ Փաշինյանը։

ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանի խոսքով՝ այսօր շատ դեպքեր կան, որ հարկ վճարողները ճշտում են իրենց հաշվարկները և գրում են արդեն իրական գործունեության տեսակի դասակարգիչները։

Լուսանկարում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը

Մեկնաբանություններ (1)

Արփինե
Իմ դիմումն ընդունվել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter