HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վեոլիա Ջուր»-ը չեղարկում է 9 բուժհաստատությունների ջրի վարձավճարները

«Վեոլիա Ջուր» ընկերությունը որոշել է հատուկ պայմաններ տրամադրել COVID-19–ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։ Այս մասին հայտնում է ընկերության հանրային կապերի բաժինը։

Հատուկ կարգավիճակ ստացած կազմակերպությունների ցանկում են՝

  • «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը,
  • Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը,
  • Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը,
  • «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատան մասնաշենքը,
  • Արտաշատի բժշկական կենտրոնը,
  • Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցը,
  • Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը,
  • Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը,
  • Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը։

Մեկնաբանություններ (1)

Մետաքսյա Խաչատրյան
Շնորհակալություն <<Վեոլիա Ջուր>> ընկերությանը ազգանվեր գործունեություն ծավալելու համար՝ հանդիսանալով իդեալական օրինակ մնացած կազմակերպությունների համար: Միավորվելով այս գաղափարի շուրջ՝ կարող ենք հեշտությամբ հաղթահարել այս համաճարակային իրավիճակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter