
Եգիպտոսը հրավիրում է վիրտուալ շրջայց կատարելու դամբարաններում և այլ տեսարժան վայրերում
Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը, որը զբաղվում է երկրի պատմամշակութային ժառանգության պաշտպանությամբ և պահպանմամբ, աշխարհին հնարավորություն է տալիս անվճար, առցանց շրջագայել Եգիպտոսի դամբարաններով և այլ հայտնի կառույցներով։ Նախարարությունը շրջագայությունները սոցիալական ցանցերում տարածում է #StayHome հեշթեգով։
انتظرونا الساعة ٨ مساءً مع القطعة الثانية التي اخترناها لكم من المتحف المصري بالتحرير.
— Ministry of Tourism and Antiquities (@TourismandAntiq) April 10, 2020
Follow us tonight at 8 pm CLT, and don’t miss the second artifact that we chose to share with you from The Egyptian Museum in Tahrir.#StayHome#StaySafe#ExperienceEgyptFromHome pic.twitter.com/pxMSYkyMdG
Այս այլընտրանքային շրջագայությունների հիմքում ընկած է կառույցների եռաչափ մոդելավորումը, որը հնարավորություն է տալիս ազատ շրջել դամբարաններում, մոտեցնել տեսախցիկը, ուսումնասիրել նույնիսկ ամենամանր դետալները։
Այս դեպքում կարելի է ասել, որ մեկուսացումն ունի իր առավելությունները․ մի քանի ժամում կարելի է շրջել Եգիպտոսի հայտնի տեսարժան վայրերով։ Նման վայրերը սովորաբար մարդաշատ են լինում, իսկ վիրտուալ շրջագայությունը հնարավորություն է տալիս խուսափել այլ այցելուներից և ուսումնասիրել շինությունները, որքան ցանկանաք։
Այս պահին հնարավոր է շրջագայել 8 տեսարժան վայրով․
- Ռամզես V և Ռամզես VI փարավոնների դամբարան
- Կոմ էլ-Շուկաֆի կատակոմբներ
- Բենի Հասանի գերեզմանատուն
- Բեն Էզրա սինագոգ
- Սուլթան Բարքուքի մզկիթ-մեդրեսե
- Կարմիր վանք
- Մերեսանխ III թագուհու դամբարան
- Մեննայի դամբարան
Լուսանկարը՝ unsplash.com կայքից
Մեկնաբանել