HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի թեստի պատասխանը հնարավոր է պարտադիր դառնա Շենգեն վիզա ստանալու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջերս արտահայտած մտահոգությունները այն մասին, որ Շենգենյան գոտու և ասոցացված անդամի կարգավիճակ ունեցող երկրների արտաքին սահմանները կարող են փակ մնալ մինչև սեպտեմբեր, կարող է հուսախաբ անել բոլոր այն քաղաքացիներն, որոնք ցանկանում էին այս ընթացքում դիմել Շենգեն վիզայի։

Եթե Եվրոպական հանձնաժողովը, որն արդեն իսկ կոչ է արել մինչև մայիսի կեսերը երկարացնել արտաքին սահմանների փակման ռեժիմը, որոշի մինչև սեպտեմբեր երկարացնել ժամկետը, դա ենթադրում է, որ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիները և մշտական բնակության իրավունք ունեցող անձինք հնարավորություն չեն ունենա ճանապարհորդել Շենգենյան գոտու երկրներ։ Բնականաբար պարզ է, որ երբ կորոնավիրուսի պանդեմիայի ռիսկն սկսի նվազել և կյանքը վերադառնա բնականոն հունին, Շենգենի գոտու երկրները կպահանջեն հավելյալ փաստաթղթեր, որոնք վերաբերում են դիմումատուի առողջական վիճակին։

SchengenVisaInfo.com կայքին ի պատասխան, ԵՄ պաշտոնյաներից մեկը հաստատել է, որ «եթե շենգենյան սահմանները բացվեն սեպտեմբերին, գոտու տարածք մուտքի արտոնագիր ստանալու դիմումատուները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի ստուգման թեստի բացասական արդյունքներ, որը պետք է հանձնված լինի դիմումը հանձնելու օրվան նախորդած երկու շաբաթների ընթացքում։ Ճանապարհորդից կարող է պահանջվել Շենգեն գոտի մուտք գործելուց առաջ կորոնավիրուսի թեստի վերահանձնում, որպեսզի ընդունող երկիրը վստահ լինի, որ ժամանողը վարակված չէ կորոնավիրուսով»։

ԵՄ պաշտոնյան նաև նշել է, որ եթե COVID-19 կորոնավիրուսի պատվաստանյութն ի հայտ գա և հասանելի լինի բոլորին, մուտքի արտոնագիր ստանալուն դիմած անձանց համար պարտադիր պայման կլինի նաև փոխպատվաստումը, եթե կորոնավիրուսը շարունակի ակտիվ մնալ։ 

Նման պահանջների ներդրումը ենթադրում է, որ Շենգեն գոտու անդամ երկրները պատրաստվում են անվտանգության հավելյալ միջոցառումներ իրականացնել՝ կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակներում։ Նախկինում նմանատիպ պրակտիկա Շենգեն գոտու որոշ երկրներ կիրառել են այն պետությունների նկատմամբ, որոնք ամենից շատն են տուժել խոզի գրիպից կամ Էբոլա վիրուսից։

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է երկու միլիոնը։ ԱՄՆ-ն շարունակում է մնալ առաջատարը՝ կորոնավիրուսով վարակակիրների և կորոնավիրուսից մահացածների թվով։ Նրան հաջորդում են Շենգեն գոտու չորս երկրներ՝ Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան։ Շենգեն գոտու երկրների շարքում մահացության ամենաբարձր ցուցանիշն Իտալիայում է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter