HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է Հալաբյանին հարակից բնակելի համալիրի կառուցման առաջարկին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Ռենովեյշն փրոջեքթ մենեջմենթ քամփնի» ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպման շրջանակում քաղաքապետին է ներկայացվել Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Համաձայն էսքիզային նախագծի՝ նախատեսվում է հինգ բազմահարկ շենքի կառուցում, ինչն ամբողջությամբ կլուծի նաև նշյալ տարածքում առկա վթարայնության աստիճան ունեցող վեց շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը:

Առաջարկվող նախագծով, ի դեպ, շենքերի կառուցումից հետո միայն կսկվի վերաբնակեցումը: Նախատեսվում է, որ բնակիչներին նորակառույց բազմաբնակարաններում կտրամադրվեն իրենց բնակմակերեսին համապատասխան վերանորոգված բնակարաններ, ավտոտնակներ ունեցողներն էլ ստորգետնյա ավտոկայանատեղիներում կստանան տարածքներ:

Քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է ծրագրի սոցիալական բաղադրիչը, որը կնպաստի Հալաբյան փողոցում առկա վթարայնության աստիճան ունեցող շենքերում ապրող բնակիչների՝ ապահով, անվտանգ ու հարմարավետ պայմաններում ապրելու խնդրի լուծմանը:

Բացի այդ, շուրջ 35000 քմ տարածքից միայն շուրջ 6000 քմ է լինելու կառուցապատման ենթակա, մյուս հատվածներն ամբողջությամբ բարեկարգվելու են, կանաչապտվելու և դառնալու են ընդհանուր օգտագործման հանրային տարածքներ:

Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ համայնքը կանգնած է բոլոր այն ներդրողների ու կառուցապատողների կողքին, ովքեր քաղաքի բարեկարգմանը զուգահեռ լուծում են նաև սոցիալական կարևոր խնդիրներ:

Առաջիկայում ծրագիրը կներկայացվի Կառավարության քննարկմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter