
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է արձանագրվել:
«Գեղարքունիքի մարզի հարգելի´ բնակիչներ.
Ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։
Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։
Խնդրում եմ ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները։
Առո´ղջ եղեք»,- գրել է Գնել Սանոսյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել