HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Աջակցության ծրագրերը անհասկանալի են պոտենցիալ շահառուների մի մասի համար. նախարարությունը փոփոխություններ է նախատեսում

Քաղաքացիները դժգոհում են, որ դժվարանում են լրացնել կառավարության սոցիալական աջակցության ծրագրերի դիմումները, լրացնելուց հետո էլ՝ օրերով պատասխան չեն ստանում։ Մի մասի համար էլ այս ծրագրերը ամբողջությամբ դառնում են անհասանելի տարրական պայմանների՝ ինտերնետի բացակայության պատճառով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ, հնարավոր է,  որոշ պայմաններ ավելի դյուրին դարձվեն։

Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի բացասական հետևանքները մեղմելու համար մի  շարք ծրագրեր է մշակել, որոնք բաժանված են երկու խոշոր ուղղությունների՝ սոցիալական և տնտեսական։ Եթե տնտեսական ծրագրերից հիմնականում օգտվում են անձինք, որոնք այս կամ այն կերպ առնչվել են հաշվապահության հետ, ձեռնարկատերեր են ու օգտվել են օնլայն բազմաթիվ համակարգերից, կարողանում են հեշտ մուտք գործել ծրագրեր ու լրացնել անհրաժեշտ տվյալներն ու դիմումները, ապա՝  սոցիալական ծրագրերի պոտենցիալ շահառուներից շատերի համար օգտվելու կարգը բավականին անհասկանալի է ու խրթին։  

Չթերագնահատելով աջակցության այս ծրագրերի կարևորությունը՝ պետք է փաստենք, որ դրանք շահառուների համար հնարավորինս հասանելի դարձնելու ոչ լավագույն եղանակներն են ընտրված։ Որոշ դեպքերում հաշվի չեն առնված բնակչության լայն շարտերի հնարավորություններն ու գիտելիքները։ 

Տարբեր հարթակներում քաղաքացիները բողոքում են, որ դժվարանում են լրացնել սոցիալական աջակցության ծրագրերի դիմումները, լրացնելուց հետո էլ՝ օրերով պատասխան չեն ստանում։ «Ինչպե՞ս իմանամ 9-րդ միջոցառման դիմումի մերժման պատճառը», «Բարև Ձեզ, կասե՞ք 9-րդ միջոցառման արդյունքները լրացնելուց հետո, քանի օր անց է գալիս պատասխանը», «Ինչպե՞ս իմանամ 9-րդ միջոցառման դիմումը մերժվե՞լ է, թե՞ հաստատվել», «Ինչպե՞ս կարող ենք ինքնամեկուսացման պայմաններում իմանալ երեխայի ՀԾՀ-ն». սրանք ֆեյսբուքյան փակ խմբերից մեկում տեղադրված ամենաթարմ գրառումներներից են։ Այս ցանկը կարելի է  երկար շարունակել։ Եվ սա միայն այն քաղաքացիներն են, որոնք օնլայն տիրույթում են փորձում գտնել հարցերի պատասխանները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված է սոցիալական աջակցության հինգ ծրագիր։ Դրանցից երեքի պարագայում բավական է լրացնել անուն, ազգանուն և հանրային ծառայությունների համարանիշը՝ ՀԾՀ-ն, ապա մյուս երկուսի պարագայում դիմում է լրացվում, որի համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային փոստ, լրացնել ծնողների ու երեխաների տվյալները։  Այս ամենն արվում է օնլայն եղանակով։ 

Այսինքն՝ սոցիալական այս ծրագրերից օգտվելու համար առաջին հերթին հարկավոր է տարրական պայման՝ ինտերնետ։ Այստեղ արդեն բազմաթիվ պոտենցիալ շահառուներ փաստի առաջ են կանգնում։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ոչ բոլորն են Հայաստանում ապահովված ինտերնետով։ 

Դիմումներ լրացնելիս ու շահառու լինելու մասին տեղեկությունները ստանալու համար քաղաքացիները նաև խնդրի առաջ են կանգնում այլ տեխնիկական հարցերում՝ սկսած  նրանից, որ չգիտեն ինչ է ՀԾՀ-ն, վերջացրած էլեկտրոնային փոստից օգտվելով։

Օրինակ՝ 9-րդ ծրագրից օգտվելու համար հարկավոր է դիմում լրացնել, որի առաջին քայլը՝  էլեկտրոնային փոստով գրանցվելն ու կոդ ստանալն է, որից հետո նոր պոտենցիալ շահառուն լրացնում է իր և երեխաների տվյալները։ Հիշեցնենք, որ այս ծրագրի շրջանակներում շահառու են մինչև 18 տարեկան երեխա (երեխաներ) ունեցող ընտանիքները, որոնք բավարարում են  որոշակի պայմանների։ Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով` անկանխիկ։ 

Հարցին՝ թե՞ ինչ պետք է անի այս ծրագրերի պոտենցիալ շահառուն, որն այսօր չունի ինտերնետ, էկելտրոնային փոստ և այլն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում պատասխանեց, որ ներկայում նախարարությունը քննարկում է նրանց համար ծրագիրը հասանելի դարձնելու հարցը։

«Հնարավոր է՝  եկող շաբաթվանից ստեղծվի արագ արձագանքման խումբ, որը կուսումնասիրի ծրագրերով ստացված բոլոր մերժումները, ինչից հետո, եթե մերժման հիմքը քաղաքացու կողմից սխալ կամ թերի ներկայացված տվյալները լինեն, խումբը կկապվի քաղաքացու հետ, կօգնի դիմումը ճիշտ լրացնել: Սակայն այսօր էլ նշված քաղաքացիները կարող են զանգահարել 114 կամ 011300114 հեռախոսահամարներով, թույլ տան օգտվել իրենց տվյալներից, հաղորդել այդ տվյալները և խմբի ներկայացուցիչները նրանց փոխարեն կպարզեն՝ արդյոք նրանք հանդիսանում են այս կամ այն ծրագրի շահառու: Ինչ վերաբերում է դիմումները լրացնելու ընթացակարգին, այստեղ բարդություններն ավելի շատ են՝ կապված քաղաքացու կողմից մի շարք փաստաթղթերի կցման հետ, սակայն այս դեպքում ևս լուծումներ ենք փնտրում: Օրինակ՝ առաջիկա օրերին կգործարկեն էլեկտրոնային փոստին զուգահեռ՝ կարճ հաղորդագրության՝ sms-ի միջոցով դիմումի պատասխանը կամ հսկիչ կոդը ստանալու հնարավորությունը՝ այն քաղաքացիների համար, ովքեր էլեկտրոնային փոստի հասցե չունեն»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը։

Հեռուստատեսությամբ և համացանցում նախարարությունը բացատրական հոլովակներ է շրջանառում, որոնք պարզաբանում են, թե ովքեր կարող են լինել ծրագրի շահառուներ։ Այդ հոլովակները բավականին մատչելի լեզվով ու վիզուալ ներկայացնում են ծրագրերը, սակայն քաղաքացիների մի մասը  խնդիրների առաջ է կանգնում, երբ իրեն համարելով այս կամ այն ծրագրի շահառու, փորձում է օգտվել այդ ծրագրերից։

Ծրագրերը հաճախ խափանվում են, դիմում լրացրած քաղաքացիները օրերով պատասխան չեն ստանում, նախարարության թեժ գիծը հաճախ զբաղված է

Խնդրի առաջ են կանգնում նաև նրանք, ովքեր հաջողությամբ լրացրել են հայտերը։ Քաղաքացիները, որոնք հաջողությամբ լրացնում են հայտերը, երկար ժամանակ պատասխան չեն ստանում ոչ նախարարությունից, ոչ էլ՝ բանկից, որին նշել են գումարը ստանալու համար։ 

Այս հարցով առավել հաճախ բողքներ են հնչում 9-րդ ծրագրի վերաբերյալ։ «Դիմումը մի կերպ լրացրել եմ երեք օր առաջ։ Համակարգը ցույց է տալիս, որ դիմումը տվյալների ստուգման փուլում է ու մինչև հիմա ես պատասխան չեմ ստացել»,- ասում է երկու անչափահաս երեխաների մայր Շուռան։

Երկու օր շարունակ նա զանգել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում նշված թեժ գծի համարն ու միայն այսօր առավոտյան է կարողացել կապ հաստատել օպերատորի հետ. «Երկու օր է` զանգում եմ։ Զանգը գնում է, զգուշացվում է, որ ձայնագրվում է, սոցիալական ծրագրերի համար սեղմում եմ 1-ը ու միշտ նույն պատասխանը լսում ՝ գիծը զբաղված է։ Բազմաթիվ անգամ ու տարբեր ժամերի զանգել եմ։ Միայն այսօր կարողացա մի կերպ խոսել, բացատրեցի, որ երեք օր առաջ դիմում եմ  լրացրել, պատասխան չեմ ստացել։ Պատասխանող կինն ասաց, սպասեք անպայման պատասխանի։ Բայց թե երբ կա, նա էլ չկարողացավ ասել»։  

Երեխայի ՀԾՀ-ն պարզելը խնդիր է. հնարավոր է՝ այս պահանջը հանվի ծրագրի դիմումից

Սոցիալական աջակցության ծրագրերին մասնակցելու դիմում գրելիս ծնողներից պահանջվում է նաև երեխաների հանրային ծառայությունների համարանիշը՝ սոցիալական քարտի համարը։ Մի շարք ծնողներ չունեն այդ համարը՝ կորցրել են երեխայի սոցիալական քարտը, կամ երբևէ ուշադրություն չեն դարձրել գործարքների կատարելիս ինչ համար է ֆիքսվում և այլն։ 

Այն պարզելու մի քանի եղանակներ կա, որոնից ամենաուղիղ ճանապարհը ոստիկանության անձնագրային բաժանմունք գնալն ու այդ համարը ստանալն է։ Սակայն, այստեղ էլ մյուս խնդիրն է առաջանում ՝ անձնագրային բաժանմունքներն աշխատում են սահմանափակ ժամերով։  

Մեր տեղեկություններով՝ այս օրերին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բազմաթիվ բողոքներ է ստացել ծնողներից։ Քննարկվում է՝ նշված ծրագրի դիմումի ձևից հանել երեխայի ՀԾՀ-ի պահանջը։ Չի բացառվում, որ դա արվի հենց այսօր։

Մեկնաբանություններ (71)

Զարինե
Երեխայի ցնողներն հանդիսանում են ՀՀ քաղաքացի,իսկ երեխան ԼՂՀ,ինչու նա շահառու չի հանդիսանում ծրագրի
Վաչե Սարգսյան
Կներեք մի հարց տամ.ինչից է որ մարդիկ կան մի քանի տեղից ստանում են անգամ 2 օրվա գրանցված որոշները մեր նման շաբաթներով անորոշ սպասում ?
Վաչե Սարգսյան
Ունենք 6 անչափահաս երեխա,7 ամիսե նպաստից զրկված. մայիսի 18-ից էլ մինչ օրս մշակման փուլում է,սոց նախարարության ցուցակներում էլ չկա մեր անունները հետոն էլ չգիտենք ինչ կլինի:Երևի մենակ 9-րդ ծրագրի գրանցվածներին է դժվարացվում գումար հատկացվի
Հերմինե
Բարև Ձեզ։ Ունեմ 2 անչափահաս երեխա՝ 6 և 9 տարեկան։ 9-րդ միջոցառման դիմումը լրացրել եմ ապրիլի սկզբին։ 1 երեխայիս համար տրվել է գումարը՝26500դր, իսկ 2-րդ երեխայիս համար ամսից ավել է սպասում ենք դեռ ոչ մի պատասխան չկա։ Բանկ դեռ չի փոխանցվել գումարը։ Դիմումը հետևյալ կարգավիճակում է ՝ Մուտքագրումն ավարտվել է, գտնվում է մշակման փուլում Խնդրում եմ արձագանքել ինչումն է խնդիրը։
Մարիամ
Բարև Ձեզ երկու ամիս գրում եմ դիմում.հիմա էլ ասում է մշակման փուլում է:Ունեմ 3 երեխա մի կերպ եմ ապրում հիմա ասեք ինչքան սպասեմ ու ինչն է պատճառը, այսքան ուշ արձագանքելու
Աննա
Բարև Ձեզ; ես ունեմ 2 անչափահաս երեխա; երկուսի տվյալներն էլ գրանցել եմ, բայց միայն մեկի գումարն է եկել, խնդրում եմ պատասխանեք ինչու մյուս երեխայի գումարը չի եկել:
Թամարա
Բարև ձեզ; Աղջիկս բաժանված է, ունի 9 տարեկան անչափահաս տղա, ով ապրում է մայրիկի հետ; Մայրը չի աշխատում Աջակցության 9-րդ ծրագրով մերժել են , պատասխանելով, թե հայրն աշխատում է; Խնդրում եմ պարզաբանել ,եթե երեխան ապրում է մոր հետ և , կորոնավիրուսի ներկայիս պայմաններում, արտակարգ դրությամբ պայմանավորված ,, բաժանված մայրն օգնության և աջակցության կարիք ունի, ինչպես է , որ բաժանվածի կարգավիճակում գտնվող մայրն ու անչափահաս երեխան պետության հովանավորությունից կամ օժանդակությունից ոչ մի ձևով չեն կարողանում օգտվել; Չէ որ հենց այդպիսի ընտանիքներին պետք է սատար կանգնել, նեցուկ լինել, որպեսզի այդպիսի ընտանիքները հասարակության մեջ իրենց մենակ ու անպաշտպան չզգան; ,Իմ խնդրանքն է. հաշվի առնել նաև այս հանգամանքը և սատար կանգնել նաև այսպիսի վիճակում հայտնված ընտանիքներին;
Լիդա
Բարև Ձեզ, ես դիմումը լրացրել եմ և գումարն արդեն ուղարկվել է, քանի՞ օր ժամանակ ունեմ գումարը ստանալու համար։,շնորհակալություն
Լեյլի
Բարեվ ձեզ ահագին ժամանակե լրացրելեմ դիմումը դեռ պատասխան չկա
Քրիստինե
Ես գիտեմ որ շատ շատերի դիմումի պատասխանը չի եկել։ժողովուրդը թիրախ է դարձել ձեռ ձեռքում
Արմինե
Բարեվ ձեզ քսան օր առաջ լրացրել եմ դիմումը ընդունվել է բայց դեռ ոչ մի պատասխան չեմ ստացել սակա նորից լրացրեցի դիմումը պատասխան է գալիս որ ձեր դիմումը մերժվում է քանի որ այն բավարարվել էմոցիոնալ մեկ այլ դիմումով
Սեդա Հերգնյան
Հարգելի ընթերցողներ, կարող եմ միայն ձեզ փոխանցել ծրագրերի պատասխանատու Սոցիալական ապահովության ծառայության հեռախոսահամարները։ Նրանք են իրավասու պատասխանել ձեր հարցերին՝ (374 60) 65-40-13, թեժ գիծ՝ 114:
Սոֆիկ
Խնդրում եմ պատասխանեք իմ դիմումին շնորհակալություն
Սոֆիկ
Բարև ձեզ դիմումը գրել եմ բայց պատասխան դեռ չկա խնդրում եմ պատասխանել իմ դիմումին
Հայկանուշ
9-րդ միջոցառման դիմումի հսկիչ կոդ - KA5Q7 Կասեք հասկանամ սա ինչ կոդ է
Գևորգ
Բարև ձեզ։Ես ունեմ երկու երեխա 11 և 9 տարեկան տվյալներն լրացրել եմ մոտ 20 օր արաջ ոչ մի ետադարձ նամակ չի եկել։ Նորից եմ լրացնում մի երեխային մերժեւմ է գրում է տվյալ երեխան րեգիստրում չկա միուսն էլ դեր ստուգման փուլում է։Կարոխ եկ ասել ինչն է խնդիրն։
Կարո
Բարև ձեզ ես Սարիբեկյան Կարոն եմ ունեմ 5երեխա որոնցից 1անչափահաս է ես 9ծրագրի շահառու եմ գրել եմ դիմում բայց արձագանք չկա չեմ աշխատում ոչ ես ոչ կինս նպաստառու չենք ապրուստի ոչ մի միջոց չունեմ խնդրում եմ ձեզ օգնեք գոնե 9ծրագրի գումարը ստանամ
Հերմինե
10 օրա անցել դեռ պատասխան չկա։Գրանցումն բարեհաջող կատարվելա
Հասմիկ
9 րդ ծրագրի համար դիմում եմ պատասխանում են,որ մերժվում է ,քանի որ տվյալ երեխայի համար աջակցության տրամադրումը բավարարվել է մեկ այլ դիմումով:Ինչպես ճշտեմ որ դիմումով է?
Դավիթ
Բարև Ձեզ,ասացեք խնդրեմ երեխան ապրում է Հայաստանում ,բայց ունի ԼՂՀ ծննդյան Վկայական կարող է լինել պատճառ որ 2020թ մարտի 17-ից չկա դիմումի դրական պատասխանը:Շնորհակալ եմ:
Ռոզա Հովհաննիսյան
Բարև ձեզ ես 9 րդ կետի միջոցառման հետ կապված ուղարկել եմ տվյալներս մոտ 10 օր առաջ և ոչ մի պատասխան չեմ ստացել։Ցանկանում եմ ճշտել մոտավորապես քանի օրում են պատասխանում
Թագուհի
Բարև Ջեզ ես ունեմ 2 անչափահաս երեխա 10 և 12 տարեկան, միայնակ մայր եմ և հունվար ամսից չեմ աշխատում, 9_րդ ծրագրի շահառու եմ, բայց դիմումս մերժում է։ Խնդրում եմ օգնել։
Արմինե
Բարև ձեզ ունեմ երկու անչափահաս երեխա և մեկ զինծառայող ունենք երկքաղաքացիություն համարվում եմ 9րդմիջոցառման շահառու, ?
Վեհանուշ
9կետի համար դիմում եմ 2 շաբաթ առաջ լրացնել,մինչ այօր պատասխան չի եկել ,շահարկումների եմ թ ոչ,գրվել է ստուգման փուլ..... միայնակ մայր եմ ունեմ անչափահաս 1 երեխա ,չեմ աշխատում ու չեմ էլ աշխատել
Նարինե Վարդանյան Սաղաթելի
Բարեվ ձեզ ես Նարինե Վարդանյանը ունեմ 3 անչափահաս երեխաներ գրանցվել եմ միանվագ գումարների համար , և ահագին ժամանակ է որ անցել է պատասխան դեռ չկա
Վեհանուշ
Երկու շաբաթ առաջ լրացնել եմ ,գրել ե ստուգման փուլում է մինչև այսօր պատասխան չի եկել շահագործման եմ թե ոչ
Քրիստինե
Դիմումս անպատասխան է մնացել։Ունեմ անչափահաս 2 երեխա, միայնակ մայր եմ։Թեժ գիծն էլ չի պատասխանում։Ասում են նորից մուտք արեք, իսկ համակարգն արգելում է։
Աստղիկ
Բարև ձեզ ես միայնակ մայր եմ ունեմ 3 տարեկան երեխա ապրիլի 17 ից 9֊րդ ծրագրում լրացրել եմ բայց մինչև հիմա պատասխան չի եկել
Աստղիկ
Բարև ձեզ ես միայնակ մայր եմ ունեմ մեկ երեխա 3տարեկան 9֊րդ ծրագրի համար լրացրել եմ բոլոր հարցերը բայց մինչև հիմա պատասխան չի եկել
Անահիտ
Բարեվ Ձեզ իմ կողմից ներկայացված դիմումը 9 միջոցառման շրջանակում հաջողուտյամբ ավարտվել է սակայն արդեն մեկ շաբաթ է պատասխան չեմ ստացել։խնդրում եմ բացատրել պատճառը
Անահիտ
Բարեվ Ձեզ մեկ շաբաթ առաջ դիմումեմ ներկայացրել կորոնավիրուսը սոցիալական հետեւանքների չեզոքացման 9 ծրագրում դիմում@ հաջողուտյամբ ավարտվել է եվ տվյալների փուլում է գտնվում սակայն մինջեվ հիմա պատասխան չեմ ստացել։խնդռումեմ
Դաբաղյան Գառնիկ
Ապրիլի 15-ին դիմում եմ գրել աջակցման 9-րդ ծրագրից օգտվելու ։ Երեխաս միակողմանի ծնողազուրկ է 16տարեկան է ես չեմ աշխատում: Իմ աշխատանքը սեզոնային է։ Ոչ մի պատասխան չկա։ Կուզեի իմանալ ինչ կարգավիճակում է գտնվում։
Գայանե
Բսրեվ Ձեզ։Ես Գայանեն եմ ունեմ 2 անչափահաս երեխա 5 եվ 3 տարեկան։Ես ու ամուսինս չենք աշխատում ու գրանցված աշխատող չենք 9_րդ ձեվը լրացնում եմ մերժումա ։Խնդրում եմ օգնեք ինդ այդ աջաքցությունը ստանալու հարցում։ Նախապես շնորակալություն
Գալյա
Բարև ձեզ, 9 րդ միջոցառման դիմում եմ գրել բայց պատասփան չի եկել: Բայց հանդիսանում եմ շահառու
ՄԵԼՍԻԴԱ
Բարեվ Ձեզ։ Ես ունեմ 2 անչափահաս երեխա եվ իմ աշխատավարձը հունվարի 1_ից մինչեվ մարտի 12_ը չի գերազանցել 500 հազար դրամը։ Ես դիմում եմ գրում 9_րդ միջոցառման ձեվով եվ մերժվում եմ։ Խնդրում եմ աջակցել ինձ։
Գալյա
Բարև ձեզ ես ունեմ մեկ անչափահաս երեխա: 9 րդ միջոցառման դիմում եմ գրել պատասխան չի եկել, բայց դիմումս հաջողությամբ ավարտվել է:
Լիանա
Ապրիլի 21 ից դիմում եմ ուղարկել սակայն պատասխան չեմ ստացել։ զանգահարել եմ թեժ գիծ ասումեն սպասեք։ ինչին սպասեմ։ երեխուս ասեմ նստի թախտին սպասի բախտին Պարոն Փաշինյան
Շողեր Առաքելյան Սերյոժայի
Ապրիլի 15 լրացրել եմ 9-րդ միջոցառումը և ստացել եմ մուտքագրումը հաջողված է....առայժմ պատասխան չկա
Արտյոմ Մաթեվոսյան Մուշեղի
Ապրիլի 17-ին գրել եմ դիմում 9րդ միջոցառման համար, սակայն մինչ առ այսօր ոչ մի պատասխան չեմ ստացել:
Հասմիկ Միրզոյան
ԲարևՁեզ։ունեմ երեք անչափահաս երեխա որից մեկը հաշմանդամե խնդրում եմաջակցեք ինձ,Շնորհակալություն։
Գայանե
Բարև ձեզ... ես լրացնում եմ տվյալներս 9-րդ միջոցառման էջում պատասխան է գալիս.....Նշված երեխայի ( Բադալյան Վահե ) համար աջակցությունը մերժվում է՝ • Ձեր ներկայացրած տվյալներով երեխա չի հայտնաբերվել բնակչության պետական ռեգիստրում: • Հարկային մարմնից ստացված վարձու աշխատողների և անհատ ձեռնարակատերերի վերաբերյալ տվյալների համադրման արդյունքում: Այսինքն նշանակում է երեխաս գրանցված չէ?
Գալյա
Բարեվ ձեզ .խնդրում եմ մեկնաբանել ..ես ունեմ մեկ անչափահաս երեխա .գրել եմ դիմում 9 րդ միջոցառման շահառու լինելու համար .բայց ես չկամ միջոցառման շահառուների ցուցակում .խնդրում եմ մեկնաբանել
Ժաննա
Բարև ձեզ,ես ունեմ 3 անչափահաս երեխա դիմում գրել եմ,երկուսինը ծրագիրը ընդունել է,մեկը մերժել,որովհետև սխալ տվյալ եմ լրացրել և էլ դիմում չեմ կարողանում ուղարկել քանի որ երեխայի սոց քարտը արդեն մեկ անգամ գրել եմ ,սխալը ծննդյան վկայականի համարանիշի սխալ լրացումն է եղել ստուգեք իմ դիմումը որպեսզի կարողանամ ստանալ գումարը։
Աստղիկ
Կասեք խնդրեմ եթե երեխան չունի ՀԾՀ այդ դեպքում ինչ պետք է լրացնել եթեե համակարգը չի թողնում առաջ անցնել: Եվ եթե կա զինծառայող այդ դեպքում գործում է 9-րդ միջոցառումը եթե չոչ ապա որ ծրագիրն է:
Ալվարդ
Բարեւ ձեզ ես 4 անչափահաս երեխաների մայր եմ (13,10,7,2 տարեկան)։Դիմում լրացրել եմ ապրիլի 23ին։Երբ սպասեմ եւ ինչ եղանակով պատասխանին։
Նանա
Բարև ձեզ ես ունեմ երկու անչափահաս երեխա:9-րդ միջոցառման շահառու ենք 5օր առաջ եմ լրացրել 9-րդ կետը, և մինչև օրս պատասխան չկա:խնդրում եմ կասեք ինչու:
Susan Navoyan
Բարև ձեզ 5 օրե ես դիմում եմ գրել բայց դեռ պատասխան չեմ ստացել ես ունեմ երկու անչափահաս երեխա
Susan Navoyan
Բարև ձեզ 5 օրե ես դիմում եմ գրել բայց դեռ պատասխան չեմ ստացել ես ունեմ երկու անչափահաս երեխա
Susan Navoyan
Բարև ձեզ 5 օրե ես դիմում եմ գրել բայց դեռ պատասխան չեմ ստացել ես ունեմ երկու անչափահաս երեխա
Հետք
Հարգելի ընթերցողներ, խնդրում ենք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
ՄԱՏԻՆՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ ՍԱՄՎԵԼԻ
շաբաթ է դիմում եմ գրել պատասխանը դեռ պատասխան չկա .ունեմ 2 անչափահաս երեխա
Հովհաննես
8-րդ միջոցառման շահառու եմ, հայտը ընդունվելա ապրելի 13 ին ու դեռ սպասումեմ թե երբ կփոխանցվի...
Մարիամ
Բարև Ձեզ դիմում գրել եմ բայց պատասխան չի եկել
Մարիամ
Բարև Ձեզ: Ես ունեմ մեկ անչափահաս երեխա, դիմում եմ գրել բայց պատասխան դեռ չկա ինչու??
Գայանե Մնացականյան
Ես հղի եմ համապատասխանում եմ տվյալներով 7_րդ կետին սակայն ասում է որ շարառու չեմ
Գայանե Մնացականյան
Ես հղի եմ համապատասխանում եմ տվյալներով 7_րդ կետին սակայն ասում է որ շարառու չեմ
Արևիկ
Բարև ձեզ,ես հիվանդության երկրորդ կարգ ունեմ,երկու անչափահաս երեխա ունեմ ,լրացրել եմ դիմումը մերժել են ,կգրե՞ք խատճառը հարգելիներս։
Եպրաքսի
10 օր առաջ ամուսինս գրեց դիմումը հաջողությամբ ավարտվել է, բայց ոչ մի պատասխան։ Երեկ էլ ես եմ գրել էլի ոչ մի պատասխան։ Ինչու՞ է այդպես
Մարիետա Բզնունի Արմենի
Բարև ձեզ։Ունեմ 10 և12տարեկան երեխաներ ,աշխատանք չունեմք,9րդ միջոցառման շահառու ենք,բայց մերժում ենք ստանում պետռեգիստրում գրանցված չեն, ինչ անենք
Կարինե
9րդ ծրագրով հատկացված 2 անչափահաս երեխային հասանելիք գումարից ,ստացել եմ 26500դրամ,բայց 2 առանձին հաղորդագրություններ' 26500 ական գումարի չափով։Խնդրում եմ ինձ ուղարկեք պարզաբանում,ինչու 2 հաղորդագրությամբ ,միայն մեկ 26500 դ տրամադրեց ՎՏԲ բանկային մասնաճյուղը։Շնորհակալություն...
Մահտեսյան Զեփյուռ
Բարև ձեզ,ես արդեն 6 օր է լրացրել եմ,բայց ոչ մի պատասխան չեմ ստացել.
Նարինե Զախարյան
Ունեմ երկու անչափահաս երեխա տղաս 13տարեկան աղջիկս 12տարեկան ամուսնալուծված եմ բնակարան չունեմ 1-շաբաթ առաջ դիմում եմ գրել բայց պատասխան չի չիեկել
ԱԼԼԱ
6 օր առաջ եմ լրացրել պատսսխան չկա ինչ անեմ :ՈՒնեմ մեկ անչափահս երեխա
Ռոզա
Ես 9 -րդ ծրագրի համար լիարժեք ամբողջությամբ լռացրել եմ ; արդեն անցել է 6 օր բայց դեռ ոչ մի տեղեկություն չկա միայն նշվում է որ ստուգման մեջ է կան մարդիկ որ իմ լռացնելուց հետո են լռացրել և իրենց պատասխանը դրական է եկել կասեք ինչ կարող եմ անել
Օժեն Արմւտյան
Կարգային թօշակառւները ինչպես կարող են օգտւեւ աջակցւթյան ծրագրից?
Արմենուհի
Ես ես Արմենուհի Հարությունյանս ունեմ 3 անչափահաս երեխաներ ապրում եմ վարձով միայնակ մայր եմ ամուսինս մահացել է ունեմ 2 տղա 1 աղջիկ աղջիկս 17 տ միջնեկս 16 փոքրս 14
Արմենուհի
Ես ես Արմենուհի Հարությունյանս ունեմ 3 անչափահաս երեխաներ ապրում եմ վարձով միայնակ մայր եմ ամուսինս մահացել է ունեմ 2 տղա 1 աղջիկ աղջիկս 17 տ միջնեկս 16 փոքրս 14
Թերեզա
5 օր առաջ եմ լրացրել պատասխան չկա ինչ անեմ։
ԱՐԳԱՄ
Բարև դզես կինս ամսի 15 9 ցրագրի համար դիմումա տվել դիմում հաջօխոտյամբ ավարտվելա բայց մինչեվ հիմա հախօրդագրություն չի եկել
Հերմինե
Բարև Ձեզ; ես ունեմ 3անչափահաս երեխա;երեքի տվյալներն էլ գրանցել եմ;բայց միայն երկուսի գումարն է եկել;չեմ էլ կարողանում տեսնել թե որ երեխու անունը չկա;խնդրում եմ պատասխանեք ինչու չի մյուս երեխայի փողը եկել;թեժ գիծն էլ անընդհատ զբաղված է
Քրիստինե Հարությունյան
1 շաբաթ է դիմում եմ գրել պատասխանը դեռ պատասխան չկա .ունեմ 2 անչափահաս երեխա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter