HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում Մոսկվան սպասում է հիվանդության տարածման գագաթնակետին

Մոսկվայում COVID-19 կորոնավիրուսի վարակման գագաթնակետն սպասվում է մայիսի սկզբին։ Այդ մասին տեսաուղերձի միջոցով ապրիլի 17-ին հայտարարել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան։

«Առաջիկա շաբաթները կլինեն ամենածանրը մեզ համար։ Հիվանդության գագաթնակետը ամենայն հավանականությամբ կլինի առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում»,- նշել է Ռակովան։

Փոխքաղաքապետը հատուկ շնորհակալություն է հայտնել բժշկական բոլոր ծառայողներին։ «Համոզված եմ, որ տեսնելով ձեր ամենօրյա սխրանքները, մոսկվացիները առավել պատասխանատվությամբ և հոգատարությամբ կվերաբերեն սեփական առողջությանը և մյուսների անվտանգությանը, և շուտով Մոսկվան կվերադառնա կյանքի բնականոն ընթացքին»,- հավելել է նա։

Ապրիլի 16-ի դրությամբ Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսի 16 146 դեպք։ Այս թիվը հրապարակել է Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային շտաբը։ Այս ցուցանիշով մայրաքաղաքն զբաղեցնում է առաջին հորիզոնականը Ռուսաստանում։ Ռակովան հայտարարել է, որ կորոնավիրուսի բռնկման սկզբից ի վեր ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 1517 պացիենտ։

Ապրիլի 16-ին, վերջին օրերի համեմատ առաջին անգամ, Մոսկվայում կորոնավիրուսի վարակակման նոր դեպքերի թիվը նվազել է։ Այն հայտնաբերվել է 1370 պացիենտների մոտ։ Ապրիլի 15-ից Մոսկվայում և Մերձմոսկվայում սահմանվել է անցագրային ռեժիմ։ Ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար, անհրաժեշտ է QR կոդով անցաթուղթ։ Քաղաքի բնակիչներին թույլատրվում է տնից դուրս գալ միայն գործնական նպատակներով, մոտակա մթերային խանութ կամ դեղատուն գնալու, ինչպես նաև աղբը թափելու կամ շների հետ զբոսանքի համար։

Լուսանկարը՝ «Ֆրանսպրես» գործակալության 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter