HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է կորոնավիրուսի 47 նոր դեպք, ընդհանուր` 1248 հոգու մոտ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվն այս պահին կազմում է 1248 մարդ: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: 

Ապաքինվել է ևս 121 մարդ, ընդհանուր` 523 հոգի: 

Ապրիլի 17-ին արձանագրվել է 1 մահվան դեպք։ 

75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով:

Մահերի ընդհանուր թիվն այս պահին 20 է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter