HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը հանձնարարել է պաշտպանության նախարարությանը դիտարկել կորոնավիրուսի դեմ պայքարին բանակի ներգրավման հնարավորությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մշակել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հարցում հատուկ ուժերի և զինուժի միջոցների ներգրավման հնարավորությունը։ Համապատասպան հանձնարարականը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայք էջում։ Առաջարակությունները պետք է ներկայացվեն մինչև ապրիլի 22-ը։

Դեռ ապրիլի 13-ին Պուտինը խոսել էր COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարում երկրի զինված ուժերի ներգրավման տարբերակի վերաբերյալ։ «Բոլոր հնարավորությունները, այդ թվում նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության, եթե կարիքը լինի, իհարկե կարող են և պետք է ներգրավվեն»,- հայտնել է Ռուսաստանի նախագահը։ Նա նշել է, որ նախարարության բուժծառայակիցներն արտասահմանում կուտակել են վարակների դեմ պայքարի փորձ՝ նշելով սակայն, որ պաշտպանության նախարարության հիմնական ուժերը կենտրոնացված են Ռուսաստանում և գտնվում են պահեստազորում։

Մարտի վերջին, Պուտինի հանձնարարականով, զինված ուժերում անց են կացվել ստուգիչ միջոցառումներ, որոնց նպատակը COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարին պատրաստ լինելն էր։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքերով՝ ստուգումն անց է կացվել զինված ուժերի հրաձգարաններում մի քանի փուլերով և տևել է շուրջ չորս օր։ Առաջին փուլի ժամանակ ռազմական շրջանների հրամանատարությունը զինծառայողների տեղաբաշխման շրջաններում ստեղծել է վարակակիր հիվանդության դեմ պայքարի խմբեր, իսկ երկրորդ փուլում գերատեսչությունն ստուգել է հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումների պատրաստությունը՝ COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարում ժամանակին արձագանքելու համար։ Բացի այդ, գերատեսչությունում գնահատել են կտրված շրջաններ բեռնափոխադրումներ կազմակերպելու տրանսպորտային միջոցների հնարավորությունը, որոնք պետք է մասնակցեն կարանտինի կազմակերպման և վարակից բուժման աշխատանքներին։

Օպերատիվ շտաբի վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 36,8 հազարի։ Մեկ օրվա ընթացքում երկրում վարակակիրների թիվն ավելացել է 4 700-ով։ Վարակակիրների մեծ մասը գտնվում են Մոսկվայում, որտեղ նրանց թիվը հասել է շուրջ 20 700-ի։ Վարակակիրների թվով երկրորդ հորիզոնականում Մոսկվայի մարզն է, որտեղ վարակակիրների թիվը մոտենում է 4 000-ի։

Լուսանկարը՝ «TACC» գործակալության

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter