HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվայում անցագրային ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 1-ը

Մոսկվայում արտադրությունների, ձեռնարկությունների, ընկերությունների և ծառայությունների աշխատանքի դադարեցումը երկարաձգվել է մինչև մայիսի 1-ը։ Բացի այդ, այդ ժամկետներին է երկարաձգվել նաև անցագրային ռեժիմի կարգը։ Համապատասխան հրամանը շաբաթ օրը տեղադրվել է Մոսկվայի քաղաքապետի և քաղաքային իշխանության պաշտոնական կայք էջերում։

Մոսկվայում կազմակերպություների և ձեռնարկությունների մեծ մասի աշխատանքը կանգնեցվել էր ապրիլի 10-19-ը։ Հիմա այդ ժամկետը երկարաձգվել է ևս 12 օրով։ Ինչպես նշվում է տարածված հրամանի մեջ, Մոսկվայում անցագրային ստուգումը կավտոմատացվի։ Ապրիլի 22-ից մայրաքաղաքային տրանսպորտից հնարավոր կլինի օգտվել միայն էլեկտրոնային քարտերով, որոնց համարները ներառված են էլեկտրոնային անցաթղթերի մեջ։ Մյուս քարտերը չեն գործի։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նախազգուշացրել է, որ մայրաքաղաքի բոլոր մեքենաների համարանիշները պետք է ներառվեն թվային անցաթղթի մեջ, ճանապարհ դուրս գալուց առնվազն հինգ ժամ առաջ, հակառակ դեպքում` նրանք կտուգանվեն։

Սոբյանինը հայտնել է, որ բոլոր այն մոսկվացիները, որոնք ունեն ծառայողական անցագիր, որը հնարավորություն է տալիս երթևեկել առանց թվային անցագրերի, պետք է իրենց մեքենան կամ տրանսպորտային քարտեզը գրանցեն։ Թվային անցագրերի վավերականությունը չի տարածվում բեռնափոխադրումների ոլորտի վրա։

Կորոնավիրուսի դեմ պայքարի մոսկովյան շտաբում դիտարկում են մայիսին մայրաքաղաքում ինքնամեկուսացման ռեժիմի երկարաձգման հնարավոր սցենարները։ Այն պայմանավորված է կորոնավիրուսի դեպքերի տարածման աճի հետ։ «BBC»-ի Կրեմլի աղբյուրներից մեկը հայտնել է, որ երկարաձգումը կարող է լինել ոչ աշխատանքային հերթական շաբաթների տեսքով, որը կհայտարարի նախագահը։ Դեռևս պարզ չէ, թե Պուտինը ոչ աշխատանքային կհայտարարի մայիս ամիսը, թե՝ ոչ։

Վերջին տվյալներով` Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 36 793 դեպք, ապաքինվածների թիվը հասել է 3 057-ի, իսկ մահացածների թիվը՝ 313-ի։

 

Լուսանկարում Մոսկվայի Կարմիր հրապարակը, «Reuters» գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter