
Արցախի 28 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է եղել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել ՀՀ:
Հետազոտության արդյունքում 28 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսի վարակման 7 դեպք, որից երկուսը բուժվել են: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, ԱՀ ԱՆ կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել