
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության 10 դեպք է գրանցվել
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության 10 դեպք է գրանցվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մարզպետ Գնել Սանոսյանը:
«Գեղարքունիքի մարզի հարգելի' բնակիչներ.
Ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։
Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է և մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։
Խնդրում եմ խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին։ Առողջ եղե՛ք»,- գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել