HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Ելք-ելք-մուտք-մուտք․ քաղաքի տեքստն այս օրերին (լուսանկարներ)

Երեւանի կենտրոնը խաղաղ, դատարկ է։ Օդն անսպասելի՝ մաքուր։ Հեռուն պարզ է երեւում, իսկ մոտիկը միանգամից մտնում է աչքդ։ Քաղաքում այս օրերին նշումներն ու տեքստերն էլ երեւում են իրենց պարզ միամտությամբ՝ հաճախ համընկնելով այն տրամադրությանը, այն տրամադրվածությանը նաեւ, որի մեջ ենք, եւ, որը «պարտադիր» է։ 

Ելք-ելք-ելք-մուտք-մուտք-մուտքեւ՛ ոչ մի խախտում, եւ՛ ոչ մի շարժում։

Երեւանը երեւում է առանց գործողության՝ երբեմնի նշումներով, որոնք ամրագրվել են դարպասներին, ցանկապատերին, սյուներին եւ անգամ գազի հաշվիչների վրա։ 

Այդպես պարզ է՝ նշումն իր ժամանակին բան «պիտի ասեր», բայց ժամանակը խախտեց կոնտեքստը։ 

Երեւան։ Կենտրոն։ Կորոնավիրուսի օրեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter