Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք, գրանցվել է մահվան 2 դեպք
Ապրիլի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք, ապաքինվել է ևս 35 մարդ։
Գրանցվել է մահվան 2 դեպք: Մահացած հիվանդները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Այդպիսով, կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեքպերի թիվը 1339 է, որոնցից 580-ն` առողջացած, 22-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 737 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13373 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել