HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազներից մեկը կորոնավիրոսով է ախտորոշվել․ նա մեկուսացված է

Գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազը ախտորոշվել է կորոնավիրուսի վարակով, ներկայումս նա ստանում է համապատասխան բուժում: Տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատչյանը՝ հայտնելով, որ դատախազի վիճակը լավ է, ըստ իրենց ունեցած տեղեկատվության՝ նրա մոտ  առկա է բարելավման դինամիկա,  նրա մոտ ջերմություն և վիրուսային հիվանդության այլ լուրջ ախտանշաններ չեն եղել:

Խաչատրյանի փոխանցմամբ՝ դատախազի  հետ կոնտակտի մեջ գտնված անձանց շրջանակը պարզված է, ընտանիքի անդամները մեկուսացվել են այդ նպատակով նախատեսված վայրում, իսկ առանձին գործընկերները, որոնց հետ շփումներ ունեցել է, գտնվում են ինքնամեկուսացման մեջ:

«Նրանց մոտ համապատասխան հիվանդության կլինիկա ունենալու վերաբերյալ տվյալներ առայժմ չունենք: Ախտանշանների ի հայտ գալու դեպքում անմիջապես միջոցներ կձեռնարկվեն նրանց թեստավորման համար»,- ասաց Խաչատրյանը։ Վերջինիս խոսքով՝  գլխավոր դատախազությունում միջոցներ են ձեռնարկվում աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

«Նախ՝ արդեն տևական ժամանակ է, աշխատակիցների մեծ մասը, այդ թվում նաև դատախազները, աշխատանքային գործունեությունն իրականացնում են բնակության կամ փաստացի գտնվելու վայրում ինքնամեկուսացման պայմաններում: Իսկ աշխատանքի հաճախող բոլոր աշխատակիցները պարտադիր ամեն օր ջերմաչափվում են, դատախազության վարչական շենքերում պարբերաբար իրականացվում են ախտահանման աշխատանքներ: Վերջին անգամ կրկնակի ախտահանում իրականացվել է այս շաբաթ և կիրակի օրերին: Բացի այդ, բոլոր աշխատակիցները, աշխատասենյակներն ապահովված են ալկոգելներով կամ այլ ախտահանիչ միջոցներով»,- հայտնեց Արևիկ Խաչատրյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter