HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կորոնավիրուսով վարակված հինգ ոստիկան առողջացել է

Այս պահին Հայաստանում 67 հատուկ անցակետ կա բնակչության ազատ տեղաշարժը սահմանափակելու համար։ 

Այդ անցակետերում ամենօրյա ռեժիմով ծառայություն են իրականացնում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ՃՈ աշխատակիցներ, ազգային անվտանգության և ռազմական ոստիկանության ծառայողներ։

Այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։

Փոխոստիկանապետի փոխանցմամբ՝ հանրապետությունում մեկուսացման 37 վայր կա՝ այդ թվում հիվանդանոցներ և հյուրանոցներ։

«Ոստիկանության ծառայողների կողմից հնարավոր վարակակիր քաղաքացիների գտնվելու և բնակության վայրում վերջիններիս շփումները և տեղաշարժը սահմանափակելու ուղղությամբ սահմանվել է հսկողություն 2348 ինքնամեկուսացված անձանց նկատմամբ»,-նշեց նա։

Դեպի Արցախ 2946 թույլտվություն է եղել, իսկ 603 տրանսպորտային միջոցի արգելվել է մուտք գործել։

Ոստիկանության ծառայողների կողմից հսկողություն է սահմանվել 1606 հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների անցկացման նկատմամբ, որպեսզի 20-ից ավելի անձ չմասնակցի դրան։

Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար ոստիկանությունը կազմել է 10377 վարչական արձանագրություն, որից 6706-ի դեպքով կայացվել է վարչական տույժ նշանակելու որոշում։

Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի փոխանցմամբ՝ 10 ոստիկանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, որից հինգն արդեն առողջացել է։ 124 ոստիկան ինքնամեկուսացված է եղել, 30-ը՝ մեկուսացված։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter