HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

WTI նավթի գինը հասել է -40 դոլարի

Երևանի ժամանակով 22:40-ին WTI նավթի տեսակի 1 բարելի գինը հասել է պատմական - 40 դոլարի։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նավթի գինը կարող է լինել բացասական։ Բացասական գինը ենթադրում է, որ արդյունահանողները պետք վճարեն գնորդներին՝ նավթը ձեռքբերելու համար։ Այն առաջնային է նավթահորերի աշխատանքը չփակելու համար։ Խոսքն այս պարագայում գնում է ֆյուչերսների մասին։ Այդ գինը գործելու է ոչ թե ներկայումս, այլ մայիս ամսվա վերջին, երբ կավարտվի պայմանագրի ժամկետները։ Այս գինը ներկայումս հնարավորություն է տալիս գնորդներին մայիսի վերջին ձեռքբերել WTI նավթն հենց այդ գնով։

Երևանի ժամանակով 21։56-ին WTI տեսակի նավթի 1 բարելի գինը հասել է 0 դոլարի։ Այն մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ գրանցել է պատմական մինիմում և հասել ներկայիս գնի։ Այդ մասին տեղեկանում ենք Լոնդոնի ֆոնդային բորսայի հրապարակած տվյալներից։ Երևանի ժամանակ 20։31-ին WTI տեսակի նավթի մեկ բարելի արժեքը հասել էր 1,4 դոլարի։ Ավելի վաղ, այն գրանցել էր պատմական մինիմում՝ մեկ բարելի դիմաց իջնելով 8 դոլարից էլ ցածր։

WTI տեսակի նավթի գնանկումը կապված է պահանջարկի կրճատման և համաշխարհային պաշարների ավելցուկի հետ։ Այս իրավիճակն առաջացել է կորոնավիրուսի պանդեմիայի տարածման պատճառով։ «OPEC+»-ի երկրները ստորագրել էին համաձայնագիր՝ նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ։ Այդուհանդերձ, համաձայնագիրն արագ չի իրագործվի։ Արդյունքում, թրեյդերները շատ քիչ գնորդներ են գտնում՝ մայիսին լրացող պայմանագրի պայմաններում։

Ստորագրված համաձայնագրով նախատեսվում է մայիսի 1-ից օրական կրճատել նավթի արդյունահանման ծավալները մինչև 10 միլիոն բարելով։ Ապրիլի 10-ի գիշերը «OPEC+»-ի մասնակիցները, այդ թվում նաև Ռուսաստանը, նախնական պայմանավորվել էին մայիսի 1-ից սկսած շուրջ 10 միլիոն բարելով օրական կրճատել նավթի արդյունահանման ծավալները։ Երկու ամիս անց կարտելի անդամները կսկսեն աստիճանաբար մեծացնել արդյունահանման և արտադրության ծավալները։ Մինչև 2021 թվականի հունվարը կրճատումն օրական կկազմի 8 միլիոն բարել, իսկ արդեն մինչև 2022 թվականի ապրիլ ամիսը՝ օրական 6 միլիոն բարել։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter