
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք, գրանցվել է մահվան 2 դեպք
Ապրիլի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք, ապաքինվել է ևս 29 մարդ։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Արձանագրվել է մահվան 2 դեպք: Հիվանդները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Այդպիսով, կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեքպերի թիվը 1401 է, որոնցից 609-ն` առողջացած, 24-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 768 վարակակիր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել