HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այսօրվանից քաղաքացիների մուտքն արգելվում է

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը քաղաքացիների համար փակ է լինելու:

Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Աղաջանյանի խոսքով` վերջին օրերին Կառավարությունում ինտենսիվորեն քննարկվել են Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական հարցերը, և ըստ այդմ մի շարք որոշումներ են կայացվել:

«Միջոցառումները կսկսվեն ապրիլի 23-ին` երեկոյան 21:00-ին, կլինեն եկեղեցական զանգերի ղողանջեներ, որոնց ներքո պետք է մարեն Երևանի և մազկենտրոնների փողոցների լույսերը: Կոչ ենք անելու քաղաքացիներին անջատել բնակարանների լույսերը, և հայացքները սևեռել դեպի հուշահամալիր»,- ասաց Աղաջանյանը:

Հուշահամալիրում լույսերի միացումը հեռարձակվելու է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով:

Քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվելու նաև հեռավար եղանակով մասնակցել զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Ապրիլի 24-ի առավոտյան ութից քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին` իրենց անվամբ հաստատելով օրվա խորհրդին մասնակցությունը: Քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին:

Առավոտյան տասից կմեկնարկեն նաև երկրի պաշտոնատար անձանց, մասնավորապես` վարչապետի, նախագահի, խորհրդարանի նախագահի, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի այցերը հուշահամալիր: Ի դեպ, նրանք ևս միաժամանակ չեն գնալու հուշահամալիր:

Աղաջանյանի խոսքով` այսօրվանից սկսած` դեպի հուշահամալիր մուտքը փաստացի փակ է: Վերջինս հավելեց` պարետատունը համապատասխան իրավական ակտով հանդես կգա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter