HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ, դիվանագետ Ռուբեն Շուգարյանը

Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է Հայաստանի պետական, քաղաքական գործիչ, դիվանագետ, դասախոս և գիտնական Ռուբեն Շուգարյանի մահվան մասին: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Խորը վշտով հայտնում ենք, որ ապրիլի 21-ին կյանքից վաղաժամ հեռացավ ՀՀ պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ, դասախոս և գիտնական, մեր սիրելի գործընկեր Ռուբեն Շուգարյանը:

Պարոն Շուգարյանը մեծ ավանդ է ունեցել ՀՀ դիվանագիտական ծառայության համակարգի կայացման գործում: Դիվանագետի բազմամյա գործունեության ընթացքում նա իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, նվիրվածությամբ և մարդկային որակներով կարողացել է լավագույնս ներկայացնել Հայաստանի ազգային շահերը և առաջ մղել ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները: Դրա արդյունքն են եղել ԱՄՆ-ի, եվրոպական մի շարք երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման և մի շարք այլ ուղղություններով գրանցված ձեռքբերումները:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Շուգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը: Նոր լուսավոր մարդկային և փայլուն դիվանագետի կերպարը մշտապես վառ կմնան մեր հիշողություններում:

Ռուբեն Շուգարյանի կենսագրությունը

Ծնվել է 1962թ․ հոկտեմբերի 19-ին, Մոսկվայում: 1980-1985թթ․ սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում, իսկ 1985-1989թթ․ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտից ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան (համաշխարհային պատմություն և միջազգային հարաբերություններ)։

1985-1990թթ․ դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական համալսարանում, 1990-1991թթ․ աշխատել է որպես ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտաքին գործերի փորձագիտական հանձնաժողովի ավագ փորձագետ-խորհրդատու:

1991-1993թթ․ եղել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար և արտաքին կապերի գծով օգնական:

1993-1999թթ․ զբաղեցրել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:

1999-2005թթ․ եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:2005-2008թթ․ զբաղեցրել է Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի (նստավայր՝ Հռոմ) պաշտոնը:2008թ-ից սկսած դասավանդում էր Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում՝ որպես հրավիրյալ դասախոս և գիտնական»:

Մեկնաբանություններ (1)

Carl Bazarian
Ambassador Shugaryan was one of the most respected diplomats in Washington DC. He was a statesman, intellectual, and guided Armenia's emergence into the World Community. I had the great honor to work with him as a former Chairman of the Armenian Assembly. Moreover, the greatest honor was to be his friend. My utmost sincere condolences to this Armenian patriot that transformed Armenia into a respected nation state. Respectfully my condolences to Lilit and Family. Carl Bazarian

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter