Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի արտգործնախարարի հետ
Ապրիլի 21-ին հայկական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։
Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարներն անդրադարձել են նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտահրավերներին և դրա հետևանքով սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերին:
Երկուստեք կարևորվել է համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ փոխօգնության, փորձի փոխանակման և քաղաքացիների և հատկապես՝ ուսանողների՝ իրենց հայրենիք անարգել ու ապահով տեղափոխման ուղղությամբ:
Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի` վերահաստատելով երկկողմ պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թիրախային ոլորտներում և գործնական քայլեր ձեռնարկելու հայ-հնդկական կապերի հետագա աշխուժացման համար:
Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարները նաև մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել